00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:05
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նոր կանոններն ուժի մեջ են մտել. ի՞նչ պետք է անեն Վրաստանի քաղաքացիությունը կորցրած հայերը

© Sputnik / Laura SarkisianПаспорта Грузии и Армении
Паспорта Грузии и Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի նախկին քաղաքացիները, այդ թվում` էթնիկ հայերը, կկարողանան վերականգնել իրենց կորցրած քաղաքացիությունը, սակայն դրա համար ստիպված կլինեն մի շարք պայմաններ պահպանել։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայկական անձնագրի առկայության պատճառով Վրաստանի քաղաքացիությունից զրկված հայերը կարող են վերականգնել այն` դիմելով պետական ծառայությունների զարգացման գործակալություն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Վրաստանի արդարադատության նախարարությունից։

Официальный визит премьер-министра Никола Пашиняна в Грузию (30 мая 2018). Тбилиси - Sputnik Արմենիա
Կրթության նախարարության առաջարկով Վրաստանի հայերը կներառվեն տեղի կրթական ծրագրերում

Չորեքշաբթի ուժի մեջ են մտել «Քաղաքացիության մասին» օրենքի փոփոխությունները, որոնց համաձայն` Վրաստանի նախկին քաղաքացիները 2018 թվականի օգոստոսի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը կարող են դիմել Պետական ծառայությունների զարգացման գործակալություն` խնդրելով վերականգնել Վրաստանի քաղաքացիությունը։

Փոփոխությունները նախաձեռնել էին` երկրի սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների առնչությամբ, որոնց համաձայն` Վրաստանում թույլատրվում է երկքաղաքացիություն ունենալ։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2018 թվականի հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո, բայց գործընթացն արագացրին։

Արդյունքում Վրաստանում ծնված հայերի համար պարզեցվել է նախկինում երկրորդ երկրի անձնագիր ստանալու պատճառով կորցրած քաղաքացիությունը վերականգնելու գործընթացը։

«Այժմ չենք կարող ասել, թե ինչ օրենքներ ուժի մեջ կմտնեն 2020 թվականից հետո, սակայն այսօր բոլոր ցանկացողները կարող են դիմել Վրաստանի քաղաքացիությունը վերականգնելու խնդրանքով», — հայտնեցին գերատեսչությունից։

Միևնույն ժամանակ մի շարք պահանջներ կան, որոնք անհրաժեշտ է կատարել վրացական անձնագիրը վերականգնելու համար։ Մասնավորապես, քաղաքացիությունը կվերականգնվի, եթե հայտ ներկայացնող անձը վրացերեն գիտի, չի հետախուզվում և արտաքսված չի եղել երկրից։

«Եթե Վրաստանի բնակիչն ուզում է մեկ այլ երկրի քաղաքացիություն ստանալ և միևնույն ժամանակ պահպանել վրացականը, նա պետք է դիմի գործակալություն, դիմում գրի երկրի քաղաքացիությունը պահպանելու ցանկության մասին և միայն դրանից հետո ստանա մեկ այլ պետության քաղաքացիություն», — ասացին արդարադատության նախարարությունից։

Վրաստանի այն քաղաքացիները, որոնք արտասահմանյան անձնագրեր ունեն, սակայն երկրի արդարադատության նախարարությունից դեռ չեն ստացել Վրաստանի քաղաքացիությունից զրկվելու մասին ծանուցումը, Վրաստանի քաղաքացիությունը պահպանելու մասին պետք է գրավոր դիմեն գործակալությանը։

«Միևնույն ժամանակ քաղաքացիությունը կարող են վերականգնել նաև նրանք, ովքեր երկրում չեն բնակվում, սակայն ծնվել են Վրաստանում», — ասացին գերատեսչությունում։

Հարցը լուծվում է 30 օրվա ընթացքում։

Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Վրաստան գնալը կհեշտանա, ճանապարհի վերանորոգումներն սկսել են. լուսանկարներ

Պաշտոնական տվյալների համաձայն` վերջին 7 տարիների ընթացքում երկրորդ քաղաքացիություն ունենալու պատճառով անձնագրերից զրկվել են Վրաստանի 30 հազար քաղաքացի, որոնց մոտ 80%-ը էթնիկ հայեր են։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն` վերջին տասնամյակի ընթացքում այլ երկրների (գերազանցապես Հայաստանի և Ռուսաստանի) քաղաքացիություն են ստացել Վրաստանի մոտ մեկ միլիոն քաղաքացի։

Երկքաղաքացիության արգելքը տարածվում էր նաև Վրաստանի առաջին դեմքերի վրա։ 2012 թվականին, դեռ մինչև իշխանության գալը, վրացական քաղաքացիությունից զրկվել էր Վրաստանի ապագա վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` սահմանը ֆրանսիական անձնագրով հատելու համար, իսկ Միխեիլ Սահակաշվիլին զրկվել էր վրացական անձնագրից Ուկրաինայի քաղաքացիության պատճառով։

Լրահոս
0