08:02 24 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP592.26
  • EUR532.17
  • RUB7.54
Դիանա Գասպարյան

Մեր քաղաքի բամբասանքները․ ինչպես է Էջմիածնի քաղաքապետը վախեցրել փեսացուներին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
883 0 0

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանն արժանապատվությամբ պաշտպանվում է քաղաքում իր մասին տարածված բամբասանքներից։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik, Լաուրա Սարգսյան․ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը, չնայած իր անձնական կյանքի մասին տարածված տարատեսակ լուրերին, այդ անձնական կյանքի ժամանակը չունի։ Այդ մասին նա պատմեց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

«Իմ ժամանակացույցն այնքան է փոխվել, որ ես գրեթե անձնական կյանք չունեմ։ Չեմ հանդիպում ընկերներիս հետ, չեմ կարողանում ազատ ժամանակ գտնել անգամ հարազատներիս հետ շփվելու համար։ Մշտապես աշխատանքի վայրում եմ կամ քաղաքական թեմաներով հանդիպումներում», — խոստովանեց Գասպարյանը։

Նրան ամենից շատ վիրավորում են տարաբնույթ բամբասանքներն ու լուրերը, որոնք տարածված են քաղաքում։ Քաղաքի բնակիչները սիրում են բամբասել նրա անձնական կյանքի թեմայով։ Դա, իհարկե, չի ազդում աշխատանքի և նրա ռիթմի վրա, բայց դրանում քիչ հաճելի բան կա, խոստովանում է Գասպարյանը։

«Իմ մասին ինչ-որ հերյուրանքներ են պատմում, փորձում եմ ուշադրություն չդարձնել, աշխատում եմ և աշխատանքով կապացուցեմ, թե ինչ կարող է անել կին ղեկավարը», — ժպտալով նշեց նա։

30-ամյա աղջիկը բազմաթիվ երկրպագուներ է ունեցել, հատկապես, քաղաքապետի պաշտոնակատարի աթոռը զբաղեցնելուց հետո։ Բայց վերջապես բոլորը հասկացել են, որ նա քաղաքապետ է և հանգիստ են թողել։

«Ուշադրություն չեմ դարձնում խոսակցություններին, եթե գրում են Facebook-ով, չեմ պատասխանում և չեմ արձագանքում։ Բարեբախտաբար, առայժմ հետապնդում չի եղել։ Առաջարկել են ժամադրության գնալ և նույնիսկ ամուսնության առաջարկ են արել», — ժպիտով պատմում է Գասպարյանը։

Զավեշտալի էր, մի անգամ Գասպարյանի մոտ` քաղաքապետարան է եկել մի կին՝ իր որդու համար խնամախոսելու։  Ինչպես պարզվել է` երիտասարդն արտասահմանում է եղել։

Բոլորին, ում հետաքրքրում է Դիանայի անձնական կյանքը, նա պատասխանում է, որ հիմա ամուսնանալու նպատակ չունի։

«Այսօր ես անձնական կյանքով զբաղվելու ժամանակ չունեմ։ Նշանակումը դիտարկում եմ ոչ թե որպես պաշտոն, այլ որպես ծառայություն։ Աշխատանքս շատ բարդ է, ուստի հիմա անձնական կյանքի ժամանակը չէ», — ասաց Գասպարյանը։

Պաշտոնյայի գործունեության ամենաբարդ կետը, հատկապես, եթե նա պաշտոնը ստանձնում է փոփոխություններից հետ, մեծ պատասխանատվությունն է, նշում է Գասպարյանը։ Ժողովրդի մեծ սպասումներն արդարացնելը միշտ բարդ է, իսկ ոմանք սկսում են անցնել սահմանը։

Գասպարյանն ընդգծում է, որ շատերը սխալ են մեկնաբանում ազատությունը՝ դարձնելով այն ամենաթողություն։

«Ժողովուրդը մեծ սպասումներ ունի քաղաքական, պետական գործիչներից։ Մարդիկ սպասում են, որ մի տարում կարելի է լուծել տարիներով կուտակված խնդիրները։ Սակայն դա անհնար է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրում», — ասաց Գասպարյանը։

Գասպարյանը ծրագրում է շատ նախագծեր մշակել մինչև նախընտրական քարոզարշավը։ Նա մտադիր է բարեփոխումներ անցկացնել բոլոր ոլորտներում՝ մշակույթ, զբոսաշրջություն, կրթություն։

«Ծրագրում եմ ակտիվորեն աշխատել միջազգային կազմակերպությունների, կառույցների, դեսպանատների հետ», — ասաց Գասպարյանը։

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը 2013թ-ից աշխատել է ՀՀ արդարադատության նախարարությունում։ 2008թ-ից նա ակտիվորեն ներգրավված է եղել ընդդիմադիր գործունեության մեջ։

Երբ, հունիսի 17-ին, գեներալ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, հրաժարական տվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից, Գասպարյանը նշանակվեց Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար։

Ըստ թեմայի

Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից
Կզրկվի արդյո՞ք Մանվել Գրիգորյանն Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից` կորոշի էջմիածնեցին
Էջմիածնի նոր քաղաքապետը բացահայտում է Մանվել Գրիգորյանի որդու հնարավոր չարաշահումները
Միրիջանյան. «Ավագանու նիստից հետո կնշանակեմ Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ