15:01 19 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Լևոն Տեր- Պետրոսյան

Լևոն Տեր–Պետրոսյանը «ձեռքերը լվանում է».ՀԱԿ–ը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

© AFP 2018 / KAREN MINASYAN
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
78302

Կոնգրեսը հայտարարում է, որ սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Հայ Ազգային Կոնգրեսը չի մասնակցի սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին ասված է կուսակցության այսօր տարածած հայտարարության մեջ։

«Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երևանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երևանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։

Մի կողմից այն պետք է դիտարկել որպես կարևորագույն փուլ՝ գլխավոր խնդրի՝ Ազգային ժողովի ազատ, արդար, լիովին ժողովրդավարական ընտրությունները նախապատրաստելու առումով, մյուս կողմից՝ որպես վստահության քվե հեղափոխության արդյունքում ձևավորված իշխանությանը՝ մարտիմեկյան ոճրագործության ամբողջական բացահայտման և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու, ավազակապետական հանցավոր համակարգի կազմաքանդման, կոռուպցիան արմատախիլ անելու և Հայաստանում լիակատար ժողովրդավարություն հաստատելու խնդիրները լուծելու նպատակով։ Հիմնվելով նշված փաստարկումների վրա, Հայ Ազգային Կոնգրեսը որոշում է չառաջադրվել Երևանի Ավագանու առաջիկա ընտրություններին՝ ի աջակցություն ապրիլյան հեղափոխությունը առաջնորդած ուժի որդեգրած քաղաքական գծի»,–ասված է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, Կոնգրեսը հայտարարում է, որ սկսում է նախապատրաստությունը հեղափոխության եզրափակիչ փուլին՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին։

Ըստ թեմայի

Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար
«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
Քաղաքապետի նոր թեկնածու ունենք. ի՞նչ ծրագիր ունի ճարտարապետի դուստրը
Քանի դեռ ստվերում +50 չի դարձել. ապագա քաղաքապետի առաջնային խնդիրը
ԲՀԿ–ն հրապարակել է Երևանի քաղաքապետի իր թեկնածուի անունը
Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի թեկնածու է
թեգերը:
Լևոն Տեր–Պետրոսյան

Գլխավոր թեմաներ