00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես սևամորթ Մերվինը Հայաստանում «հանդիպեց» Դոնալդ Թրամփին, և նա երջանիկ է

© Sputnik / Aram GareginyanВолонтер Мервин Гривс на конкурсе Sevan Startup Summit 2018
Волонтер Мервин Гривс на конкурсе Sevan Startup Summit 2018 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մերվինը ծնվել է Գայանայում, մեծացել է Նյու Յորքում, իսկ այժմ կամավոր է Հայաստանում։ Նրա խնամակալության տակ են դպրոցական սթարթափի ակտիվիստներն ու տասնյակ այլ երիտասարդներ։

Արամ Գարեգինյան, Sputnik Արմենիա

Ինչի՞ է նման Գայանան։ Գուցե որևէ էկզոտիկ բանի, կպատասխանենք մենք։ Այո, էկզոտիկա կա, բայց այնտեղ էլ են սովորական մարդիկ ապրում։ Նրանք էլ են սիրում իրենց ընտանիքի անդամներին, օգնում իրար։ Այդ էր պատճառը, որ երբ Մերվին Գրիվսը Հայաստան եկավ օվկիանոսի այն կողմից, այստեղ նրան շատ բան տունը հիշեցրեց։

Մերվինը ծնվել է Գայանայում` Հարավային Ամերիկայում, Կարիբյան ծովի ափին։ Երբ 6 տարեկան էր, ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ։ Նյու Յորքում նրանք աշխատեցին ուժերի ներածին չափ` երեխաներին մեծացնելու համար։

Нораванк, туристы - Sputnik Արմենիա
Օտարերկրացի կամավորներին հիացրել է Նորավանքի ճարտարապետությունը

Լավ ունակություններով օժտված տղան համալսարանն ավարտեց։ Վերջապես կարող էր ինքնուրույն գումար աշխատել և իր համար ապրել, բայց արդեն հստակ գիտեր` ուրիշ բան է ուզում։ Նա կամավոր գրվեց և մեկնեց անհայտ մի երկիր` Հայաստան։

«Իհարկե, կարելի էր նաև Աֆրիկա գնալ։ Եվ դա էլ է շատ կարևոր է։ Աֆրոամերիկացիներից շատերն են մեկնում այնտեղ և փորձում որևէ բան անել։ Բայց կարելի է ուրիշ տեղ էլ մեկնել, փորձել մեկ այլ տեղ էլ ինչ-որ բան փոխել։ Բացի այդ, բոլորովին այլ աշխարհ տեսնել», — ասում է նա։

Գայանացին եկել է Հայաստան ու իմացել, որ գործընկերներից մեկի անունը Գայանե է։

«Այո, այդպիսի զուգադիպություն կա։ Մենք հաճախ ենք կատակում այդ մասին», — ժպտում է նա։

Սակայն զուգադիպություններն այսքանով չեն ավարտվել։ Կամավորը հասկացել է, որ հայերն էլ են ընտանիք սիրում և, ինչ թաքցնենք, ոչ միշտ են ճշտապահ։ Պարզվում է` այստեղ էլ, Գայանայի նման, կարելի է պայմանավորվել հանդիպման մասին և մտքում կես ժամ գումարել ուշանալու համար։

Բացի այդ, պարզվել է նաև, որ այստեղ, ինչպես և Գայանայում, մարդիկ, առանց առանձնապես մտածելու, իրենց ժամանակի և, ինչ թաքցնենք, երբեմն վաստակած գումարի մի մասը տալիս են բազմաթիվ եղբայրներին և քույրերին, հորաքույրներին և մորաքույրներին։

«Այստեղ էլ, Գայանայի նման, հարազատներն ու ընկերներն օգնում են իրար։ Հայերն այդքան էլ հարուստ կյանքով չեն ապրում, բայց նրանց համար գլխավորն ընտանիքի հետ լինելն է։ Մարդիկ մնում են ապրելու ծնողների հետ և իրենց մեծ ընտանիք են բերում կնոջը։ Իսկ կինն էլ իր հարազատներին է սովորեցնում ամուսնուն։ Եվ սա բոլորի համար նորմալ երևույթ է։ Իսկ Ամերիկայում մարդիկ 17 տարեկանից իրենց համար առանձին ապրելու տեղ են փնտրում։

Ինձ, իհարկե, հաճախ հարցնում են` ինչո՞ւ ես ընտրել Հայաստանը։ Ես ասում եմ նրանց` տեսե՞լ եք Նյու Յորքը։ Շատ լավ քաղաք է, բայց լրիվ բետոնից է։ Հասկանո՞ւմ եք, թե ինչի մասին եմ խոսում։

Африканцы поют армянские песни - Sputnik Արմենիա
Սևամորթները երգում են հայերեն

Իհարկե, Ամերիկայում կա և՛ գեղեցիկ բնություն, և՛ լավ մարդիկ։ Սակայն, ինչպես արդեն ասացի, հետաքրքիր էր նաև որևէ նոր բան տեսնել», — ասում է Մերվինը։

Հայաստանում նա աշխատում է երիտասարդների հետ, անգլերեն է սովորեցնում նրանց, ընթերցանության և շփման խմբակներ է վարում։

Ընդ որում` նա Երևանում չի աշխատում, այլ Թալինում։ Նույնիսկ ամեն երևանցի չէ, որ կարող է ընտելանալ տեղի սասունցիներին։ Տաքարյուն են, դաստիարակությունը` խիստ, բնավորությունը` անզիջում։ Եվ նման քաղաքում եկվոր է հայտնվում, այն էլ` սևամորթ։

«Իհարկե, զարմանալի չէ, որ բոլորն այստեղ ինձ խեթ հայացքով են նայում, նույնիսկ մատով են ցույց տալիս։ Շատերն ուզում են պարզապես լուսանկարվել ինձ հե։ Նորմալ է։ Եթե նույնիսկ որևէ մեկը ծիծաղում է, կան շատ ուրիշներ, ովքեր ուրախությամբ ընդունում են քեզ և պատրաստ են օգնելու, ինչով կարող են»։

Մերվինը նույնիսկ հետաքրքրասիրությունն է դասի վերածում։

«Կռահեք` որտեղից եմ։ Քենիայի՞ց։ Ոչ։ Զամբիայի՞ց։ Ոչ։ Անգոլայի՞ց։ Ոչ։ Եվ այդպես շարունակ։ Լեզվային լավ վարժանք է, չէ՞», — ժպտում է ճերմակատամ տղան։

Չորս ամիս է, որ նա Հայաստանում է, իսկ մինչ այդ ուսուցչության երեք տարվա փորձ է ունեցել, այդ պատճառով էլ երեխաները նրա համար հոգս չեն։

«Արդեն մոտ 15 տարի կամավոր եմ աշխատում։ Երբեք չի եղել այնպես, որ հանգստյան օրերս ինձ հատկացնեմ։ Միշտ ուրիշների հետ որևէ բանով եմ զբաղվել։ Օրինակ` քաղաքի բնակիչների համար գյուղի ֆերմաներ այցելություն էի կազմակերպում կամ երեխաների համար բաց դաս էի անցկացնում կամ պարզապես նրանց նստեցնում էի շուրջս և գիրք կարդում։ Երեխաների հետ աշխատելը ինձ համար հաճույք է», — ասում է նա։

Грант Овсепян с другом - Sputnik Արմենիա
Սևամորթ Հրանտ Հովսեփյանը ՆՏՎ–ի եթերում հանդիպեց իր կենսաբանական մոր հետ

Երեխաների նկատմամբ նման վերաբերմունք նա տեսել է նաև իր ընտանիքում։

«Գայանայում դա ընդունված է։ Երբ գալիս ես մեզ մոտ, երևում է, որ մարդիկ ունևոր չեն։ Բայց մարդիկ աշխատում են ավելի լավ ապրելու համար։ Եկվորների համար սա կարող է ոչ այդքան գրավիչ տեղ թվալ։ Գուցե նաև ոչ այդքան մաքուր։ Բայց դա իրենց տունն է։ Ինձ համար հիանալի երկիր է»։

Մենք արդեն գրել ենք Zoomar սթարթափի մասին, որը լրացված իրականության հավելված է ստեղծում, այսինքն վիրտուալ իրականությունը «խառնում է» սովորականի հետ։ Այդ սթարթափի վրա աշխատող երեխաները շատ են մտերմացել Մերվինի հետ։ Ինչո՞ւ։ Թեկուզ հենց միայն այն պատճառով, որ երեխաներ են։

«Նրանք հարցրին ինձ` կօգնե՞ք մեզ մարքեթինգի հարցում։ Ես ասացի` իհարկե։ Չէ՞ որ ես կառավարում եմ ուսումնասիրել։ Նրանք մեծ ապագա ունեն։ Վիտուալ իրականության շուկան աճում է, 2024 թվականին այն մլրդ դոլարներ կկազմի։ Մենք արդեն շուկայական մոդել ունենք։ Թե ինչ մոդել, դեռ գաղտնիք է», — ժպտում է Մերվինը։

Մերվինն այստեղ ծանոթ դեմքեր է տեսել Նյու Յորքից։ (Թեև ի՞նչ զարմանալու բան կա այսքան զուգադիպություններից հետո)։ Երեխաների առաջին փորձը 1000 դրամանոց թղթադրամի վրա Դոնալդ Թրամփի հոլոգրամմա ստեղծելն էր։

Իսկ ընդհանրապես երեխաները խոշոր նախագծեր են պատրաստում և (որն ամենակարևորն է նրանց տարիքում) չեն զլանում։ Իսկ Մերվինը ուրախ է նրանց, ինչպես նաև Թալինի մյուս երեխաների հետ աշխատելու համար։ Նա ինդիվիդուալիստ չէ, այդպիսին է նրա բնավորությունը։

Լրահոս
0