05:01 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգությունն» առաջադրեց Երևանի քաղաքապետի իր թեկնածուին. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
16411

Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանա կուսակցության ներկայիս նախագահ Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը։ Ցուցակում 3–րդը քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանն է, ապա ավագանու ավելի քան 50 թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. «Ժառանգություն» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածուն Րաֆֆի Հովհաննիսյանն է: Այս որոշումը կայացվել է «Ժառանգության» վարչության այսօր կայացած նիստում։

Սեպտեմբերի 23-ին կայանալիք մայրաքաղաքի ավագանու նշանակված արտահերթ ընտրություններում ՀՀ առաջին արտգործնախարար, «Օրրան» բարեգործական հիմնադրամի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի եւ Հայ իրավաբանական միության համահիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանին «Ժառանգության» ցուցակում կմիանա կուսակցության ներկայիս նախագահ և ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, ով կղեկավարի քարոզարշավը։ Ցուցակում 3–րդը քաղաքացիական իրավունքի պաշտպան Հովսեփ Խուրշուդյանն է, ապա ավագանու ավելի քան 50 թեկնածու՝ մասնագիտական, մտավորական, կանանց և երիտասարդական շրջանակների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Եվրոպական ժողովրդական կուսակցության» դիտորդ անդամ «Ժառանգություն» կուսակցությունն ակնկալում է երևանցիների հետ կիսել Նոր Հայաստանի մայրաքաղաքի հիմնարար արդիականացման սեփական տեսլականը: Այս տարի Երեւանը նշում է հնագույն նախնիի՝ Էրեբունու 2800-ամյակը, ինչպես նաև իր մեկդարյա հոբելյանը՝ որպես համայն հայության ժամանակակից քաղաքամայր: Մենք միանգամայն հպարտ ու հանձնառու ենք շարունակել ներկայացնել հանրային ծառայության մեր բաժին ավանդը՝ իբրև հայ ժողովրդի հաղթանակի ժառանգության մի մաս»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ երեք խոշոր քաղաքներում (Երևան, Գյումրի, Վանաձոր) քաղաքապետին ընտրում է ավագանին, որն էլ իր հերթին ընտրում են քաղաքացիները։

Նախնական տեղեկություններով, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:

Ավագանու ընտրություններին կմասնակցեն դերասան և պրոդյուսեր Հայկ Մարությանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն), Զարուհի Փոստանջյանը («Երկիր ծիրանի»), Արարատ Զուրաբյանը («ՀՀՇ»), հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի դուստրը` Անահիտ Թարխանյանը, Նաիրա Զոհրաբյանը («ԲՀԿ»)։ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն իրենց հերթին առաջարկում են ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը։ «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունն առաջադրում է Մանուել Գասպարյանի թեկնածությունը։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Պայքար Երևանի համար. ո՞վ կլինի «Ժառանգության» քաղաքապետի թեկնածուն
Երևանի քաղաքապետի թեկնածուների թիվն ավելացավ ևս մեկով. լուսանկար
Երևանի քաղաքապետի ընտրությունները «լակմուս» կդառնան Փաշինյանի կառավարության համար
«Ժառանգությունը» կմասնակցի Երևանի քաղաքապետի ընտրությանը
Քաղաքապետի նոր թեկնածու ունենք. ի՞նչ ծրագիր ունի ճարտարապետի դուստրը
թեգերը:
Րաֆֆի Հովհաննիսյան

Գլխավոր թեմաներ