00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աջ ղեկով մեքենաների ճակատագրի երկու տարբերակ կա, մեկը` լավ, մյուսը` շատ վատ. «Փաստ»

© Sputnik / Armenuhi MkhoyanЗаблокированный дороги в Гюмри (2 мая 2018)
Заблокированный дороги в Гюмри (2 мая 2018) - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրման արգելքը հարվածել է նաև պետբյուջեին, կարծում է«Հրապարակ» թերթի զրուցակիցը։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. «Փաստ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 1–ից Հայաստանում ժամանակավորապես արգելվեց աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, իսկ որպես արգելքի վերջնաժամկետ սահմանվեց հոկտեմբերը: Ներկրման արգելքին զուգահեռ, սակայն, ներքին շուկայում աջ ղեկով ավտոմեքենաների առուվաճառքը թույլատրվում է:

Իսկ ի՞նչ կլինի մի քանի ամիս անց: Արդյո՞ք կերկարաձգվի աջ ղեկով մեքենաների ներկրման արգելքը, թե՞ նոր կառավարությունը կկարողանա այնպիսի մի որոշում կայացնել, որը ձեռնտու կլինի ոչ միայն պետությանը, այլ նաև՝ վարորդներին:

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Աջ ղեկով մեքենաներ ներկրելու կանոնները կփոխվե՞ն. երկու տարբերակ են քննարկում

«Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Տրանսպորտի և կապի նախարարությունում սրա հետ կապված երկու տարբերակ է քննարկվում, որից մեկն, ըստ նրա, լավն է, մյուսը՝ շատ վատ: Քիչ թե շատ դրական տարբերակը վերաբերում է աջ ղեկով մեքենաների ներկրումն ու շահագործումը մինչև 2020 թ. թույլատրելուն, իսկ մյուսը՝ ներկրելը մեկ պայմանով թույլատրելուն, այն է՝ ղեկի տեղափոխությամբ:

Սակայն գաղտնիք չէ, թե ինչ վտանգներ կարող է պարունակել ղեկի տեղափոխումը: Բազմիցս խոսվել է, որ այդ փոփոխությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ մեքենայի հետագա շահագործման վրա:

Ղահրամանյանի խոսքով՝ ղեկը փոխելը բավական բարդ գործընթաց է, ընդ որում՝ ոչ միշտ արդյունավետ: Օրինակ՝ Վրաստանում ընդհանրապես արգելված է ղեկի տեղափոխություն կատարել, անգամ լիցենզավորված կազմակերպության դեպքում վստահ լինել հնարավոր չէ:

«Որպես վարորդների ներկայացուցիչ, նախարարությանը առաջարկել ենք այլ տարբերակ: Աջ ղեկով մեքենաներն ավելի մատչելի են, դրանց մաքսազերծումը նույնպես: Եթե ՊԵԿ–ը ֆինանսների նախարարության և Կենտրոնական բանկի հետ համատեղ որոշեն ձախ ղեկով մեքենաների մաքսազերծումը որոշ չափով նվազեցնել, ապա մարդիկ կնախընտրեն ձախ ղեկով մեքենա ներկրել, քանի որ մեզ մոտ մեքենաները ներկրվում են ոչ թե ըստ ճաշակի, այլ՝ ըստ արժեքի: Եթե ձախակողմյան ղեկով մեքենաների մաքսազերծումը նվազեցվի, ապա բնական ընտրության արդյունքում աջ ղեկով մեքենաների ներմուծումը կդադարի կամ կհասցվի նվազագույնի»,– նշեց նա:

Праворульный автомобиль - Sputnik Արմենիա
Որ վրացիների բաժինը պակասի. կսահմանվի՞ արդյոք նոր կարգ աջ ղեկով մեքենաների համար ՀՀ-ում

Ի դեպ, միջինում աջ ղեկով մեքենան նույն մակնիշի ու տարեթվի ձախ ղեկով մեքենայից տարբերվում է 1000–3000 ԱՄՆ դոլարով: Իհարկե, այս ամենը դեռևս քննարկման փուլում է, դեռևս որևէ պաշտոնական դիրքորոշում չկա: Բայց բանն այն է, որ 2020 թ. այնուամենայնիվ պետք է արգելվի աջակողմյան ղեկով մեքենաների շահագործումը, ինչը ԵԱՏՄ պահանջ է: Ղահրամանյանի խոսքով էլ պետք է մինչև 2020 թ. լուծումներ գտնել, որպեսզի մարդիկ հանկարծակիի չգան:

Մինչ հոկտեմբեր հանրային քննարկումներ կրկին կլինեն: Այդպես է կարծում «Վարորդի ընկեր» հ/կ համահիմնադիրը՝ մատնանշելով, որ ներկրման արգելքը որոշ չափով վնասել է նաև պետբյուջեին: Մեքենաների ներկրման մեջ գերակշռում էին աջ ղեկով ավտոմեքենաները, որոնք հիմա չեն ներկրվում, դրանց մաքսազերծում չի կատարվել և պետական բյուջե չեն ուղղվել այդ գումարները: Իսկ աջ ղեկով մեքենաների արգելքը ձախ ղեկով մեքենաների ներկրման ակտիվության պատճառ չէր դարձել, քանի որ նրանք, ովքեր կարող են բերել մատչելի աջ ղեկով մեքենա, ստիպված սպասում են ևս մի քանի ամիս, որպեսզի ավելի շատ գումար հավաքվի ձախակողմյան ղեկով մեքենա ձեռք բերելու համար»:

Լրահոս
0