06:35 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Անգելա Մերկել

Երևանը Բաքվի հետ են շփոթել. ՀՀ ԱԳՆ–ում մեկնաբանել են Մերկելի մամուլի ծառայության սխալները

© Photo: Facebook/ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
179 0 0

ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է Մերկելի երևանյան այցը, ինչպես նաև այն սխալները, որոնք թույլ է տվել Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտգործնախարարությունը նկատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մամուլի ծառայության հրապարակած տեսանյութերում առկա սխալները և այդ մասին հայտնել գերմանացի գործընկերներին։ Այս մասին երեքշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին Sputnik Արմենիան նկատել էր, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Instagram-ի պաշտոնական էջում հրապարակած տեսանյութերում, մեղմ ասած, սխալներ կան։ «Բարի լույս Ադրբեջանից» գրառմամբ տեսանյութում հստակ երևում էր Հայաստանի մայրաքաղաք Երևանի համայնապատկերը։ Ավելի ուշ Գերմանիայի կանցլերի մամուլի ծառայությունը ևս մեկ տեսանյութ հրապարակեց, այս անգամ` Բաքվից, բայց այստեղ էլ անհասկանալի ձևով հայտնվել էր հայկական եռագույնով կադրը։

«Գերմանացի գործընկերները հայտնել են, որ սխալները տեղի են ունեցել բացառապես մարդկային գործոնի պատճառով», — ասաց Նաղդալյանը։

Ինչ վերաբերում է Մերկելի հայաստանյան այցին, ապա, ինչպես հայտնեց Նաղդալյանը, դրա արդյունքում կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել` կապված ներդրումների և համատեղ նախագծերի իրականացման հետ։ Նա հայտնեց, որ հայկական կողմը կոնկրետ առաջարկներ և ծրագրեր կներկայացնի։

Նաղդալյանն ընդգծեց, որ Գերմանիան շահագրգռված է տարածաշրջանի կայունության և խաղաղության հարցում։

Գերմանիան ԵԱՀԿ-ի նախագահության ընթացքում բազմիցս հայտարարել է, որ արցախյան հակամարտության շփման գծում լարվածությունը, բռնության քարոզն ու այլատյացությունը պետք է բացառվեն, հիշեցրեց ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով` Երևանում Մերկելը հերթական անգամ հաստատել է հակամարտության խաղաղ կարգավորմանը հավատարիմ լինելը։

Հիշեցնենք, որ Անգելա Մերկելը Հարավային Կովկասում կատարած շրջագայության շրջանակում Հայաստան էր այցելել Վրաստանից, այնուհետև մեկնել էր Բաքու։

Ըստ թեմայի

Երևանը՝ Մերկելից հետո
Սելֆի և երեկոյան զբոսանք Երևանում. ի՞նչ տվեց Մերկելի այցը Հայաստանին
Անգելա Մերկելի կովկասյան ճանապարհորդությունը լուսանկարներով
Մերկելն արցախյան հարցը քննարկել է Ալիևի հետ
Անգելա Մերկելը Բաքու հասնելուց հետո հիշել է Հայաստանը. լուսանկար
թեգերը:
Անգելա Մերկել, Հայաստան

Գլխավոր թեմաներ