00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը ցորենի թանկացման հարցով պատրաստվում է դիմել Վրաստանին

© Sputnik / Владимир Горовых / Անցնել մեդիապահոցУборка зерновых
Уборка зерновых - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ցորենի, ալյուրի ու հացամթերքի հնարավոր թանկացման հարցն այսօր քննարկվեց նաև ԱԺ–ում։ Հայկական կողմն առաջարկում է հարցը քննարկել Վրաստանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Ցորենի և ալյուրի հնարավոր թանկացման հարցն այսօր չշրջանցվեց նաև խորհրդարանում։ Սևանից լրացուցիչ ջրառի մասին օրինագծի քննարկման ընթացքում պատգամավորներից ոմանք հանդես եկան նաև այս հարցի շուրջ հայտարարություններով։ Մասնավորապես, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հարցի շուրջ խոսել է հացահատիկ ներկրողների հետ և հանգել այն եզրակացության, որ հացահատիկի թանկացումը սեպտեմբերի 15-ից հետո անխուսափելի է։

грузовики на КПП - Sputnik Արմենիա
Վրաստանը թույլ չի տա ցորենը բեռնատարներով փոխադրել. ինչպե՞ ս դա կանդրադառնա Հայաստանի վրա

«Իրենք իրենց հաշվարկներով ասում են, որ 1 տոննայի մեջ 50 դոլարով կթանկանա, եթե միայն Փոթիով գա, և այնտեղ ինչ-որ մոնոպոլիայի հարց կա։ Թե ինչ հարց է դա, Վրաստանի ներքին գործն է, բայց եղբայրական պետություններ ենք, և ես կարծում եմ Հայաստան–Վրաստան խորհրդարանական խումբը պետք է զբաղվի այս խնդրով»,– ասաց Մարուքյանը` հիշեցնելով, որ ժամանակը կարճ է։

«Եթե այս որոշումն ուժի մեջ մտնի, մենք խնդիրներ կունենանք, առանց այդ էլ հացը թանկացել է արդեն` Ռուսաստանում հացահատիկի թանկացման հիմքով։ Հիմա էլ կարող է թանկանալ Վրաստանից վերգետնյա տրանսպորտով ներմուծման թանկացման պատճառով»,– ասաց Մարուքյանը։

ԱԺ փոխնախագահ, Հայաստան–Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ այդ հարցով արդեն կապ է հաստատել Վրաստանի խորհրդարանականների հետ, իսկ սեպտեմբերին նախանշված է նաև երկու երկրների պատգամավորների հանդիպումը` նշված հարցի քննարկման նպատակով։ Այդուհանդերձ, Շարմազանովը շեշտեց, որ այս հարցում առաջինը քայլեր պետք է ձեռնարկի գործադիր իշխանությունը։

«Այո, խորհրդարանն իր լիազորությունների շրջանակներում ամեն ինչ կանի, բայց կարծում եմ, այստեղ նախ և առաջ անելիք ունեն մեր հարգարժան կառավարության ներկայացուցիչները»,– ասաց Շարմազանովը։

Мука - Sputnik Արմենիա
Կթանկանա՞ն սեպտեմբերին ցորենն ու ալյուրը. մեկնաբանում է գյուղնախարարը

Պատգամավոր Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ Վրաստանի կառավարության որոշումն ընդհանրապես արգելում է այդ երկրի տարածքով ցորենի տեղափոխումը ծանր բեռնատար ավտոմեքենաներով, հետևաբար, խնդրի առաջ են կանգնել ոչ միայն հայաստանցի, այլև վրացի գործարարները։

«Վրաստանում էլ 1 տոննայի մեջ ցորենի գինը 40 ԱՄՆ դոլարով թանկանալու է, փաստորեն։ Այնտեղ էլ անհասկանալի իրավիճակ է առաջացել։ Ես զրուցել եմ մեր վրացի գործընկերների հետ։ Խորհրդարանի առաջիկա նիստում արդեն այդ հարցը բարձրացվելու է, և փորձելու են Վրաստանի կառավարությունից բացատրություն ստանալ, թե ինչու է նման որոշում կայացվել, որը և՛ Վրաստանի, և՛ Հայաստանի բեռնափոխադրողների համար մեծ խնդիր է առաջացրել»,– ասաց Շիրակ Թորոսյանը։

Հիշեցնենք` Վրաստանի կառավարությունը արգելել է Լարսի անցումով ցորենի և ալյուրի խոշոր բեռնատար ավտոմեքենաներով փոխադրումները` դրա փոխարեն առաջարկելով օգտվել Փոթիի նավահանգստի և երկաթուղու կարողություններից։

Վրաստանի իշխանությունների այս որոշումն ուժի մեջ է մտնելու սեպտեմբերի 15-ից։

Հայաստանը ցորեն և ալյուր գրեթե ամբողջությամբ ներկրում է ՌԴ–ից` Վրաստանի տարածքով և, հատկապես, բեռնատարներով։

Տարեկան ներկրումների ծավալը կազմում է 280-300 հազար տոննա։ 2017թ–ին այդ ցուցանիշը հասել է 308 հազար տոննայի։

Լրահոս
0