09:19 16 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.18
  • GBP592.94
  • EUR528.61
  • RUB7.41
Արթուր Խաչատրյան

100 օրում նույնիսկ սերմը չի հասունանում. գյուղնախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

© Photo: official site of the Prime minister of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Գյուղատնտեսության նախարարությունը որոշել է աջակցել իրենց հողերը միավորող գյուղացիներին:

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի — Sputnik. 100 օրվա ընթացքում նույնիսկ սերմը չի հասցնում հասունանալ: Այսօր, ամփոփելով իր պաշտոնավարման 100 օրը, ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը:

Որպես ոլորտի հիմնական խնդիրներ նախարարն իր պաշտոնավարման ընթացքում առանձնացրել է հողերի կտրտվածությունը, տեխնիկայի մաշվածությունը, ոռոգման ցանցի քայքայվածությունը, անասնագլխաքանակի մասնատվածությունը, գյուղատնտեսական խորհրդատվական կենտրոնների անկատարությունը, գյուղատնտեսական ներքին շուկայի սահմանափակությունը և արտաքին արտահանման շուկայի կենտրոնացվածություն:

«Այս ամենը բերել է նրան, որ գյուղատնտեսությունը դարձել է ոչ եկամտաբեր ու ռիսկային զբաղմունք»,-ասաց նախարարը` հավելելով, որ դրա հետևանքով գյուղացին լքում է գյուղն ու նաև երկիրը:

Նոր կառավարությունը գյուղատնտեսության աջակցությունը տեսնում է ոչ թե սոցիալական աջակցության բնագավառում, այլ արդյունավետության ու եկամտաբերության բարձրացմանը միտված  ծրագրերի իրականացման մեջ: Դրանցից հիմնականը հողերի խոշորացման ծրագրերն են` սեփականության իրավունքի պահպանմամբ: Կառավարությունը մտադիր է նաև աջակցել խոշորացված հողօգտագործողներին` ապահովելով նրանց կաթիլային ոռոգման համակարգով:

Գյուղնախարարությունը մտադիր է բարձրացնել նաև խորհրդատվական ծառայությունների մակարդակը` ուղղված մշակաբույսերի դիվերսիֆիկացմանն ու հողերի ճիշտ օգտագործմանը:

Ըստ թեմայի

Կոտայքի Ակունք գյուղի տներից մեկում գյուրզա էր «հյուրընկալվել»
Ամենամտահոգիչն Արենի գյուղի մոտ ադրբեջանական նոր դիրքի գոյությունն է. Կարեն Վրթանեսյան
Ուրասար գյուղի դպրոցի տնօրենը յուրացրել է 3,300,000 դրամ
Մուսա լեռան վերջին «մոհիկանները». ամերիկյան հայացք` Թուրքիայի հայկական գյուղի ուղղությամբ
Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները փակել են Երևան տանող ճանապարհը
թեգերը:
Արթուր Խաչատրյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ