09:12 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
13510

Ֆինանսների նախարարը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։

ԵՐԵՎԱՆ, 1 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը սեպտեմբերի 1-ին նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա առթիվ բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար։

Նախարարը կարևորել է գիտելիքի ձեռքբերումը՝ համարելով այն հզոր զենք նպատակին հասնելու ճանապարհին։

«Երազեք, երազանքներն օգնում են ուղի հարթել։ Ձեր առջև նպատակներ դրեք և հասեք դրանց։ Ձեզ հնարավորություն էր տրված լավ ուսում ստանալ, մինչդեռ աշխարհում շատերը կերազեին այդ մասին։ Գիտելիքի դերն անգնահատելի է մեր կյանքում»,- ասել է նախարարը։

Հիշելով իր դպրոցական տարիները, Ատոմ Ջանջուղազյանն աշակերտներին պատմել է, որ շատ ավելի վաղ է ցանկացել դպրոց հաճախել, քան ներում էր տարիքը։ Պատճառը դպրոցահասակ եղբայրներն են եղել՝ անհարմար էր դպրոց չգնալը, երբ ավագ եղբայրներն արդեն աշակերտ էին։

«Ես հաճույքով եմ սովորել, իմ դպրոցական հիշողություններում անսահման հարգանք կա ուսուցիչների, դասընկերների հանդեպ»,- ասել է Ատոմ Ջանջուղազյանը։

Министр финансов Армении Атом Джанджугазян провел открытый урок в Британской международной школе в Армении (1 сентября 2018). Еревaн
© Sputnik / Anna Vardanyan
Ֆինանսների նախարարը բաց դաս է անցկացրել Հայաստանում Բրիտանական միջազգային դպրոցի սաների համար

Նախարարի հետ հանդիպումն անցել է ջերմ, աշխույժ մթնոլորտում։ Աշակերտները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին՝ կապված պետական բյուջեի, ֆինանսական կառավարման հետ։ Պատասխանելով նրանց հարցերին` Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ նախարարության գործունեության հիմքում ընկած է հարկաբյուջետային քաղաքականությունը, պետական պարտքի կառավարումը։ Հանդիպման վերջում ֆինանսների նախարարն ու Բրիտանական միջազգային դպրոցի սաները պայմանավորվել են շարունակական դարձնել նման հանդիպումները։ Ատոմ Ջանջուղազյանը խոստացել է նաև հյուրընկալել աշակերտներին իր ղեկավարած գերատեսչությունում։

Ըստ թեմայի

Սարգսյանն իր նստավայրում հյուրընկալել է երեխաներին և կարևոր հայտարարություն արել
Ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է. նախարարն ասաց` երբ
Նոր Հայաստանում դպրոցը երեխային պետք է թռիչքի պատրաստի. Փաշինյան
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ