19:13 19 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
Տեխզննում

Հայաստանի իշխանությունը նոր մոտեցում ունի տեխզննման և գազի բալոնների ստուգման հարցում

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
232231

Տեխզննումը հաճախ անցկացնում են հենց այնպես` չմտահոգվելով որակի մասին։ Այժմ տրանսպորտի նախարարությունը կիմանա, թե յուրաքանչյուր ավտոմեքենան ով և ինչպես է ստուգել։

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի իշխանությունները կուժեղացնեն մեքենայի գազաբալոնների և տեխզննման վերահսկողությունը։ Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը։

Նա հիշեցրեց, որ գազով շահագործվող ավտոմեքենաները պետք է բալոնները ստուգման տան ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ։ Սակայն գործնականում այդ պահանջը ոչ բոլորն են անում։ Իսկ գազաբալոնների տեղադրմամբ և ստուգմամբ զբաղվող կայանները ոչ միշտ են արտոնագրվում նախարարությունում։

Նույնը վերաբերում է տեխզննմանը։ Տեխզննումը պարտադիր է, բայց ոչ բոլոր ընկերություններն են իրենց գործը պատշաճ ձևով կատարում։ Նախարարի խոսքով` օգնության կգան թվային տեխնոլոգիաները։

«Մենք ուզում ենք բոլոր ավտոմեքենաների վերաբերյալ տվյալների բազա հավաքել, որպեսզի երևա, թե որ մեքենան երբ է ստուգում անցել։ Այդ տվյալներից կկարողանա օգտվել նաև ոստիկանությունը` պատժելու համար անբարեխիղճ վարորդներին և տեխզննում իրականացնող ընկերություններին», — ասաց նախարարը։

Էլեկտրոնային տվյալների բազան կփոխարինի դիմապակուն փակցվող կտրոնին և դրա կարիքն այլևս չի լինի։

Ըստ թեմայի

Հայաստանում վարորդական իրավունքի վկայականի համար բալային համակարգ կկիրառվի
Աջ ղեկով մեքենաների ճակատագրի երկու տարբերակ կա, մեկը` լավ, մյուսը` շատ վատ. «Փաստ»
Եթե խախտել ես երթևեկության կանոնները... ի՞նչ պետք է իմանան Վրաստան մեկնողները
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ