00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարո՞ւնգ, թե՞ կարկանդակ. քաղաքական ուժերը քննադատում են ընտրակաշառքն արգելելու նախագիծը

© Sputnik / Сергей Мальгавко / Անցնել մեդիապահոցОптово-розничный рынок "Привоз" в Симферополе
Оптово-розничный рынок Привоз в Симферополе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրակաշառք խոստանալու համար առաջարկվում է պատժել մինչև 400 հազար դրամ տուգանքով կամ մինչև հինգ տարվա ազատազրկումով։ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցությունները դեմ են եղել օրինագծին։

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի կառավարության ներկայացրած նոր օրինագիծը, որը վերաբերում է ընտրակաշառքներին, իրավական քննադատության չի դիմանում։ Այս մասին այսօր պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում ասաց հանձնաժողովի նախագահ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։

Избирательный участок. Выборы - Sputnik Արմենիա
Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում

Հանձնաժողովի նիստում քննարկվեց Քրեական օրենսգրքում փոփոխությունների մասին նախագիծը, որտեղ առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաև կաշառք խոստանալու համար։ Առաջարկվում է այդ մարդկանց պատժել մինչև 400 հազար դրամ տուգանքով կամ մինչև հինգ տարի ազատազրկումով։

Ընդ որում` առաջարկվում է կաշառք համարել ոչ միայն փող տալը, այլ նաև ուրիշ նյութական բարիքներ բաժանելը, օրինակ` սննդամթերք։

Օրինագիծը քննադատել են ՀՀԿ-ի և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները։

«Այդ դեպքում ի՞նչ պետք է ասի ագիտատորը, որպեսզի նրան հանկարծ չասեն` ընտրակաշառք է առաջարկում, և ընդհանրապես ի՞նչը պետք է կաշառք համարել, օրինակ` ո՞ր սննդամթերքները։ Կարկանդակնե՞րը, թե՞ կաղամբն ու վարունգը։ Դա կաշա՞ռք է», — հարցրեց ՀՀԿ պատգամավոր Ռուստամ Մահմուդյանը։

«Դե ինչ-որ մեկը խոտն էլ կարող է սննդամթերք համարել», — ավելացրեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պողոսյանը։

Կոստանյանի խոսքով` հենց այդ անորոշությունը, թե ինչն է կաշառքի խոստում, իսկ ինչը ոչ, անթույլատրելի է օրենքում։

Մահմուդյանն իր հերթին նշեց, որ ՀՀԿ-ն դեմ է օրինագծին, բայց ոչ մի քաղաքական շահ չունի, քանի որ առաջիկա խոշոր ընտրություններին (Երևանի ավագանու) չի մասնակցելու։

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, որը ներկայացնում էր օրինագիծը, պատասխանեց, որ հանցագործություն պետք է համարվի ոչ միայն կաշառքը, այլ նաև դրա խոստումը` Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Եվրոպայի խորհրդի խմբի (GRECO) չափանիշների համաձայն։

Առաջարկվում է բարեգործության համար արգելք սահմանել, որպեսզի դրա անվան տակ չքողարկեն ընտրակաշառքը։ Դրա համար մեխանիզմները շատ են։ Կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և հիմնադիրներ նշանակել անձանց, որոնք արտաքուստ կապված չեն քաղաքական կուսակցությունների հետ։ Այդ խնդիրը լուծելու համար առաջարկվում է նախընտրական քարոզարշավի ընթացքում չեղյալ հայտարարել բարեգործությունը։

Այնուամենայնիվ, այդ փաստարկները չեն համոզել «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների պատգամավորներին։ Առաջինները պատրաստվում են զերծ մնալ քվեարկությունից, երկրորդները` դեմ քվեարկել։

Նշենք, որ իրականում ոչ ոք չպետք է վերահսկի քաղաքացու քվեարկելու գործընթացը (նույնիսկ եթե փող է վերցրել)։ Այդ փաստը չընդգծեց ո՛չ ՀՀԿ խմբակցությունը, ո՛չ «Ծառուկյանը»։ Իսկ «Ելք» դաշինքի պատգամավորները չմասնակցեցին քննարկմանը։

Լրահոս
0