21:16 08 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD496.58
  • GBP612.23
  • EUR539.43
  • RUB6.56
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
231 0 0

Սերժ Սարգսյանի եղբորորդին հետախուզության մեջ է։ Նրա քույրն արդեն ներկայացրել է Քննչական ծառայություն։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Հնարավոր չէ` մարդ թաքնվի այնպիսի մի վայրում, որ հնարավոր չլինի հայտնաբերել: Այդ մասին ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողներին հարցերին։

«Սա այնպիսի գործընթաց է, որը համբերություն և ժամանակատար աշխատանք է պահանջում: Հնարավոր չէ, որ մարդ թաքնվի այնպիսի հատվածում, որ իրեն հնարավոր չլինի հայտնաբերել: Մենք Ինտերպոլի հետ սերտ համագործակցության մեջ ենք, ինչը վաղ թե ուշ իր դրական արդյունքները կտա», — ասաց Օսիպյանը։

Նարեկ Սարգսյանը Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանի որդին է։ Բարձրաստիճան պաշտոնյաների հետ հարաբերությունների պատճառով նա պետք է հայտարարագիր ներկայացներ եկամուտների և ունեցվածքի մասին։ Քննչական ծառայության տվյալներով` նա, քույրը և հայրը թաքցրել են Հայաստանի բանկերից մեկում 6,8 միլիոն բանկային ավանդների մասին տվյալները։

Նարեկ Սարգսյանի քույրը` Անին, արդեն ներկայացել է Քննչական ծառայություն։ Լևոն և Նարեկ Սարգսյանները հետախուզվում են։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանի եղբորորդին միջազգային հետախուզման մեջ է
Սերժ Սարգսյանի եղբորորդուն մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար
Սերժ Սարգսյանի եղբորորդու գործով նոր մանրամասներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի եղբորորդին Մոսկվայում վիճել է թիկնապահի հետ. «Ժողովուրդ»
Սերժ Սարգսյանի եղբորորդին գազայրիչով վառել է տղամարդու մարմնի տարբեր մասերը. մանրամասներ
Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Սերժ Սարգսյանի եղբորորդու անհաջող փախուստից
Սերժ Սարգսյանի եղբորորդու թիկնապահը ներկայացել է ոստիկանություն և կալանավորվել
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ