16:21 23 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Ազգային ժողով

Երևանի ավագանու ընտրության ժամանակ ընտրախախտողներին չեն խնայի. ԱԺ–ն որոշումն ընդունեց

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
93 0 0

ԱԺ–ն ընդունեց ընտրակաշառքները քրեականացնող ու դրանց համար պատիժներ սահմանող օրինագծերի փաթեթը։ Նոր պատժաչափերն առաջին անգամ կկիրառվեն Երևանի ավագանու ընտրության ժամանակ արձանագրված խախտումների դեպքերում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ արդարադատության նախարարության կատարած փոփոխություններով օրինագծերի փաթեթը։ 82 պատգամավորները միաձայն կողմ քվեարկեցին։

Ընտրակաշառքների նկատմամբ պատիժը խստացնող օրինագիծը երեկվա քվեարկությունից հետո ենթարկվել է փոփոխությունների։ Այս մասին այսօր ԱԺ-ում արտահերթ նիստի երկրորդ օրը հայտարարեց արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ փոփոխություններն արվել են` հաշվի առնելով պատգամավորների երեկ հայտնած մտահոգությունները, թեև խորհրդարանական խմբակցությունը, նրա խոսքով, փոփոխությունների գրավոր առաջարկներ չեն ներկայացրել։ Միակ փոփոխությունը ներկայացրել է ՀՀԿ խմբակցության անդամ Արփինե Հովհաննիսյանը։

Նախապես տրված խոստումով քվեարկության գաղտնիությունը բացահայտելու դրույթում հստակություն է մտցվել։ Ըստ նոր ձևակերպման` բացահայտում կհամարվի միայն տեսաձայնագրմամբ կատարված բացահայտումը։

Կաշառք տալու առաջարկն ընդունելու ձևակերպումը, որի դեմ արտահայտվել էին մեծ թվով պատգամավորներ, նախագծից ընդհանրապես հանվել է, մնացել են միայն կաշառք տալու և կաշառք ստանալու մասին հոդվածները։

Կաշառքի համար նախատեսվող պատիժը սահմանվել է 2.5-3 մլն դրամ տուգանքով, կալանքով կամ ազատազրկմամբ։

Հիշեցնենք Քրեական, Քրեական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում փոփոխությունների փաթեթն Ազգային ժողովը քննարկում է արտահերթ նիստում` կառավարության առաջարկով: Նախագիծը վարչական իրավախախտում է որակում նախընտրական քարոզչության ժամանակ թեկնածուների, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների կողմից բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը։

Վարչական պատասխանատվություն կսահմանվի նաև բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելու համար: Առաջարկվող փոփոխություններով քրեական պատասխանատվության կենթարկվեն ոչ միայն կաշառք բաժանողները, այլև ստացողները։ Նախատեսվում է նաև քրեական պատասխանատվություն սահմանել ներկայում հանցագործություն չհամարվող մի շարք արարքների՝ ընտրողի կողմից կաշառքի առաջարկին համաձայնելու, կաշառքի խոստումն ընդունելու, կաշառք խնդրելու, սեփական քվեարկության գաղտնիությունը դիտավորությամբ խախտելու համար: Նախագծերի ընդունումն անհետաձգելի կարգով ընդունելը իշխանությունը պայմանավորում է Երևանի ավագանու ընտրություններն արդեն նոր օրենքներով անցկացնելու անհրաժեշտությամբ:

Ըստ թեմայի

Տվող և վերցնող չպիտի լինի. ի՞նչը կարող է ընտրակաշառք դիտարկվել Հայաստանում
Դպրոցների տնօրենները հրաժարվում են ընտրական հանձնաժողովների նախագահ լինելուց. «Ժողովուրդ»
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ