06:38 20 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.26
  • GBP593.94
  • EUR526.74
  • RUB7.42
Հրաչյա Ռոստոմյան

Ռոստոմյանն Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհրդի նիստին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
27 0 0

Հայաստանի ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը կմեկնի Ղազախստան, որտեղ կմասնակցի Ալմաթիում անցկացվող ՀԱՊԿ-ի երկրների արտակարգ իրավիճակների Համակարգող խորհրդի 11-րդ նիստին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԻՆ ղեկավար Հրաչյա Ռոստոմյանը Ալմաթիում կմասնակցի ՀԱՊԿ-ի երկրների արտակարգ իրավիճակների գծով Համակարգող խորհրդի նիստին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին գերատեսչության մամուլի ծառայությունից։

Հայաստանից բացի, միջոցառմանը կմասնակցեն Բելառուսի, Ղրղըզստանի, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունների և Ղազախստանի ՆԳ նախարարության ներկայացուցիչները։ Նիստին կմասնակցեն նաև Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի ու ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները։ 11-րդ նիստը մեկնարկում է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին։

Ալմաթի կմեկնեն նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, այդ թվում` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անդամները։

Նիստում կքննարկվեն միջազգային կազմակերպությունների հետ հետագա համագործակցության հարցերը՝ արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելիս նրանց ներուժն օգտագործելու նպատակով։

Խորհրդակցության արդյունքում նախատեսվում է, որ ՀԱՊԿ արտակարգ իրավիճակների համակարգող խորհուրդն ամփոփիչ փաստաթղթեր կստորագրի։

Ըստ թեմայի

Ռոստոմյանն ու Ռուսաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու ուղիներ են փնտրում
Նախարարները բլոտ են խաղում. ո՞վ ում է հաղթել. լուսանկար
թեգերը:
Հրաչյա Ռոստոմյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ