19:32 20 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.90
  • GBP575.55
  • EUR527.39
  • RUB7.13
ՀԷԿ

Բնապահպանության նախարարը խոսեց ՀԷԿ–երում գրանցված խախտումների մասին

© Sputnik /
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
61 0 0

Էրիկ Գրիգորյանը համոզված է, որ Հայաստանի ջրային պաշարների ոչ արդյունավետ օգտագործումն ու մեծ կորուստները բազմաթիվ խնդիրներ են առաջացնում։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. Որոշ հիդրոէլեկտրակայաններ թույլատրելիից շատ ջուր են օգտագործում, ինչը հանգեցրել է ջրային պաշարների ճգնաժամի։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Այս տարի երկրում ոռոգման ջրի պակաս կա։ Այդ խնդիրը լուծելու համար կառավարությունը առաջարկել է Սևանից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել (նախատեսված 170 մլն խմ-ի փոխարեն 210 մլն խմ)։ ՀՀ խորհրդարանը օգոստոսի 29-ին հավանություն է տվել համապատասխան նախագծին։

Նախարարի խոսքով` ուսումնասիրվել է ջրամբարների հարևանությամբ գտնվող մի քանի ՀԷԿ-երի ջրառի ու էլեկտրաէներգիայի արտադրության վերաբերյալ տեղեկությունը։ Մայիս-հունիս ամիսներին բավարար ծավալով տեղումներ են եղել ու ջրամբարները պետք է լցված լինեին, սակայն դա տեղի չի ունեցել։ Ավելին` նախարարն ընդգծեց` որոշ ՀԷԿ-եր փետրվար-մարտ ամիսներին մեծ քանակությամբ էլեկտրաէներգիա են արտադրել, հետևաբար թույլ տված քանակից ավելի շատ ջուր են օգտագործել։

«Բոլոր այս տվյալները փոխանցվել են տեսչական մարմնին` հանգամանքները պարզելու համար», — ընդգծեց Գրիգորյանը։

Նա նաև նշեց, որ էկոլոգիական թողքերի հաշվարկները սխալ են իրականացվել։ Նախարարը բացատրեց Եղեգիս գետի օրինակով, որի վրա 19 ՀԷԿ է գործում։ Դրանց սեփականատերերին հրավիրել են էկոլոգիական թողքերի վերանայման հարցը քննարկելու համար։ Գրիգորյանն ընդգծեց` բոլորը սկսել են բողոքել, որ նախարարությունը խոչընդոտում է իրենց գործունեությունը։

Նախարարը նշեց, որ ձկնաբուծարարնները նույնպես գերազանցել են ջրի օգտագործման ցուցանիշը։ Հետևաբար ջրային պաշարների օգտագործումը հանգեցրել է նրան, որ հորերը դատարկվել են և Սևանից լրացուցիչ ջուր վերցնելու անհրաժեշտություն է առաջացել։

«Հայաստանում ձևավորվող ջրային պաշարները մի քանի անգամ գերազանցում են պահանջարկը, սակայն մեծ կորուստներն ու ոչ արդյունավետ օգտագործումը խնդիրներ են առաջացնում։ Այս հարցերը պետք է լուծվեն», — ասաց նախարարը։

Գրիգորյանը նշեց, որ Հայաստանում ձեւավորվում է 7-8 մլրդ խմ ջուր, բայց Հայաստանին պետք է 2 մլրդ խմ: Այսինքն Հայաստանն ունի 4 անգամ շատ ջուր, քան օգտագործում է: Ըստ էության, ջրային ծավալները գնալով նվազելու են, օրինակ` 2030 թվականին արդեն 11 տոկոսով կնվազեն ծավալները:

Ըստ թեմայի

Ո՞ւմ կհասնի Սևանից բաց թողնված լրացուցիչ ջուրը. նախարարի պատասխանը
Ադամյան. «Կանգնած ենք խնդրի առաջ. ջրբացթողումների հետևանքով փոխվել է Սևանա լճի էկոլոգիան»
Խորհրդարանը թույլ տվեց ավելացնել Սևանից բաց թողնվող ջրի ծավալը
Սևանից լրացուցիչ ջրառը ցավոտ է. նախարար
Բադեյան. «Սևանից լրացուցիչ ջրառի որոշումը հակաօրինական է»
թեգերը:
Էրիկ Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ