05:00 14 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.17
  • GBP634.70
  • EUR574.15
  • RUB6.60
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
484940

ՀՀ վարչապետը Ռուսաստանի ղեկավարի հետ հանդիպումից հետո խոսեց այն մասին, թե Հայաստանն ինչ է պատրաստվում անել Սիրիայում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու, ՌԴ-ում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Դա ամբողջովին հումանիտար ծրագիր է և որևէ ռազմական բաղադրիչ չի պարունակում»,- շեշտեց նա։

Փաշինյանը նշեց, որ արդեն պաշտոնապես կարող է հայտարարել` Հայաստանի Հանրապետությունը Սիրիայի Հալեպ քաղաքում հումանիտար առաքելություն կիրականացնի, որի հիմնական նպատակը Հալեպի և ընդհանրապես Սիրիայի հայ համայնքին աջակցելն է։

«Ես շատ ուրախ եմ, որ մեր երկրներն այս համատեղ որոշումը կայացրել են, և ՀՀ ՊՆ հումանիտար առաքելության ներկայացուցիչները կգործեն Հայաստանի դրոշի ներքո։ Այս առաքելությունը մենք իրականացնելու ենք Ռուսաստանի հետ համատեղ, քանի որ սա մարդասիրական առաքելություն է, հուսով եմ`միջազգային հանրության նորանոր ներկայացուցիչներ կներգրավվեն այս գործընթացին»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրություն ունի այս հարցում` հաշվի առնելով հայ համայնքի առկայությունը։

«Եվ մենք կարևոր ենք համարում հումանիտար օգնություն ցուցաբերելը։ Մոտավորապես նույնպիսի առաքելություններ իրականացնում ենք նաև այլ երկրներում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց` տվյալ դեպքում Հայաստանն իրականացնելու է բժշկական և հումանիտար ականազերծման առաքելություն։

Sputnik Արմենիան ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ռազմական մասնագետները կմեկնեն Սիրիա՝ առաքելություն իրականացնելու։

Ըստ թեմայի

Ինչո՞ւ է գազը Հայաստանում այդքան թանկ. Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվեցին պարզել խնդիրը
Հայաստանն ունի բոլոր լծակները թույլ չտալու, որ Ադրբեջանը դառնա ՀԱՊԿ անդամ. Փաշինյան
«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին
Փաշինյան-Պուտին հանդիպումը Մոսկվայում. ի՞նչ մնաց փակ դռների հետևում
«Եկեք, Հայաստանում հարստացեք և հարստացրեք». Փաշինյանի և գործարարների հանդիպման տեսանյութը
Փաշինյանի և Պուտինի հանդիպման տեսանյութը. ինչի՞ մասին են խոսել նրանք
Ոչ մի պրոբլեմ չկա. ինչպե՞ս ավարտվեց Փաշինյան–Պուտին հանդիպումը
ՌԴ–ի հետ ռազմատեխնիկական համագործակցության ներուժը մինչև վերջ բացահայտված չէ. Փաշինյան
ՌԴ–ի և ՀՀ–ի հարաբերությունները հետևողականորեն զարգանում են բոլոր ուղղություններով. Պուտին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սիրիա, Ռուսաստան, Հայաստան

Գլխավոր թեմաներ