00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական բուհերի դիպլոմներից դժգոհ են. դրանք չի ընդունում նաև Իրանը

© Sputnik / Asatur YesayantsМинистр образования и науки Армении Араик Арутюнян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн
Министр образования и науки Армении Араик Арутюнян на внеочередном заседании НС (7 июня 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տաջիկստանի հետ կրթության ոլորտի համաձայնագիրը կրքեր բորբոքեց ու նոր բացահայտումներ արեց Ազգային ժողովում:

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Խորհրդարանն այսօր քննարկում է մեկ տարի առաջ Տաջիկստանի Հանրապետության հետ կնքված երկու երկրների կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը:

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, համաձայնագիրը ներկայացնելով և պատգամավորների հարցերին պատասխանելով, անդրադարձավ նաև հայաստանյան բուհերի դիպլոմներից մի շարք երկրներում առկա դժգոհություններին:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ինչ լուծում ստացավ Իսրայելի կողմից Հայկական բժշկական համալսարանի դիպլոմները չընդունելու խնդիրը: Պարզվեց` ոչ մի: Ավելին` Իսրայելին այս հարցում նաև այլ երկրներ են ավելացել, որոնց թվում է, ըստ նախարարի, Իսրայելի հետ «քաղաքական խնդիրներ ունեցող մեկ այլ երկիր»:

«Մի շարք մասնավոր բժշկական բուհեր Հայաստանի բուհական վարկանիշի իմիջի հետ կապված խնդիրներ են ստեղծում: Ներկայում այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, որ այդ խնդիրները վերացվեն»,- ասաց Արայիկ Հարությունյանը, բայց և հավելեց, որ պետական բժշկական համալսարանի կրթության որակից ևս արտասահմանում գոհ չեն:

Դժգոհների թվում է նաև Իրանը: Նախարարը հայտնեց, որ Հայաստանում սովորող իրանցի ուսանողների թիվը տարեցտարի նվազում է: ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը ԿԳ նախարարին հայտնել է իրենց երկրի մտահոգությունները, մասնավորապես պոլիտեխնիկական և բժշկական համալսարանների կրթության որակի վերաբերյալ:

«Իրանի մեր գործընկերները մատնանշում են, որ մենք որակի հետ կապված ունենք խնդիրներ, և սա է իրենց մտահոգությունը: Ես պատրաստվում են առաջիկայում մեկնել իրան: Պայմանավորվածությունը նախնական կա: Պատվիրակության մեջ կլինեն այդ բուհերի ղեկավարները, որպեսզի տեղերում քննարկենք և լուծումներ գտնենք, որովհետև Իրանի կրթական շուկան մեզ համար շատ կարևոր է»,- ասաց նախարարը:

Дипломы - Sputnik Արմենիա
Հայկական կեղծ դիպլոմների թեման շարունակվում է. ովքե՞ր են «դիպլոմակիրները»

Ինչ վերաբերում է այսօր ԱԺ-ում քննարկվող Տաջիկստանի հետ կրթական ոլորտի համաձայնագրին, Հարությունյանը հայտնեց, որ Հայաստանում այսօր 6 տաջիկ ուսանող է սովորում` 3 բուհերում, իսկ Տաջիկստանում սովորող հայ ուսանողների տեղեկություններ չկան: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն այս հայտարարությանն ի պատասխան տարակուսանք հայտնեց, որ համաձայնագիրը վավերացվում է ընդամենը 6 տաջիկ ուսանողի համար:

Կրթության նախարարը հակադարձեց ՀՀԿ-ական պատգամավորին` հայտնելով, որ համաձայնագիրը 2017թ-ի հունիսին կնքել են Տաջիկստանի նախագահն ու ՀՀ նախագահը, որը նաև ՀՀԿ նախագահն էր: «Այն ժամանակ պետք է լիներ հարցադրումը` նպատակահարմար է, թե ոչ»,- ասաց նախարարը` իր կողմից ավելացնելով, որ ինքն անձամբ կողմ է նման բոլոր համաձայնագրերին, քանի որ դրանք բարձրացնում են Հայաստանի կրթության ոլորտի միջազգային վարկանիշը:

Լրահոս
0