17:45 20 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Արմեն Աշոտյան

Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)
24802

ՀՀԿ փոխնախագահն առաջարկում է հրատապ խորհրդակցություն հրավիրել կամ ստեղծել քննիչ հանձնաժողով։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի խոսակցության ձայնագրությունը հաստատեց այն լուրերը, որ Հայաստանում դատական համակարգն ամբողջությամբ քաղաքականացված է։ Այսօր ԱԺ ամբիոնից, անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնի ձայնագրությանը, ասաց ՀՀԿ փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը։

«Այս ամենը խոսում է այն մասին, որ Հայաստանում կատարվում է քաղաքական պատվեր, որը կատարում և ուղղորդում է վարչապետն անձամբ, որ դատավորներին զանգում են, որ պաշտոնյաները համարում են մասնավոր զրույց, երբ խոսում են սրան- նրան բռնելու մասին։ Այս ամենը վկայում է հին ու բարի ՀԱԿ-ի լևոնականների բանաձևի մասին, որ ռեժիմը խուճապի մեջ է»,- ասաց նա։

Կատարվածը, Աշոտյանի դիտարկմամբ, փորձ է արվում մոռացության տալ հնչեղ բացահայտումների մասին հայտարարություններով։

«Անգամ եթե Քենեդու սպանողին բացահայտեն, մենք դա չենք մոռանալու»,- ասաց Աշոտյանը։

Ըստ նրա` թեման շեղելու տարբերակ է նաև «կոռուպցիայի դեմ պայքարի դրոշակը ծածանելը»։

«Ինչի՞ մասին եք խոսում, տղերք, այս ձայնագրության մեջ «կոռուպցիա» բառը ոչ մի անգամ չնշվեց, «թալան» բառը չասվեց»,- ասաց նա։

Ելույթն ավարտելով` Աշոտյանը ԱԺ բոլոր խմբակցություններին կոչ արեց օգտվել սահմանադրական իրավունքից ու հրավիրել հրատապ խորհրդակցություն այդ թեմայով կամ ստեղծել հանձնաժողով` քննելու համար, թե ինչպես է պատահել, որ ԱԱԾ տնօրենը գաղտնալսվել է, և ինչպես է վարչապետը միջամտում քաղաքական աստառով իրավական գործընթացներին։

Հիշեցնենք` այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)

Ըստ թեմայի

Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան
Վանեցյանն ու Խաչատրյանը հրաժարական չեն տա. նրանք ասացին, թե ինչու
Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց. Վանեցյան
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Արմեն Աշոտյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ