07:02 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Արթուր Վանեցյան

Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց. Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)
160801

Ազգային անվտանգության ծառայության տնօրենը չի ուզում թիկնազորով շրջել։

ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, մեկնաբանելով իր և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հետ գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությունը, հայտարարեց, որ իրենք գործ ունեն լուրջ հանցագործությունների բացահայտման և այնպիսի մարդկանց հետ, որոնք պատրաստ են գնալ ամեն քայլի:

Այս մասին նա ասաց՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպիսին է ԱԱԾ տնօրենի, քննիչների պաշտպանվածությունը, արդյոք զգում են վտանգներ:

«Վտանգները տեսանելի են և շատ մտահոգիչ: Եթե որևէ մեկին թվում է, որ ես կամ Խաչատրյանը ցանկանում ենք թիկնազորի ուղեկցությամբ շրջել, և դրանից մենք ինքնահաստատվում ենք, չարաչար սխալվում է: Ես չեմ ուզում թիկնազորով շրջել, չգնալ որևէ տեղ ընտանիքիս, ընկերներիս հետ, բայց վերջին շրջանում, ցավոք սրտի, չեմ կարողանում այդ ամենն անել: Անգամ իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց և շփվել իրենց հասակակիցների ու ընկերների հետ»,- ասաց Վանեցյանը:

Նա համոզված է, որ իր և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակման նպատակն է շեղել իրենց բռնած ճանապարհից:

Հիեցնենք, որ այսօր համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։
թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)

Ըստ թեմայի

Վանեցյանն ու Խաչատրյանը մեկնաբանում են Խաչատուրովի գործի մասին իրենց խոսակցությունը
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Վանեցյանի ու Խաչատրյանի գաղտնալսումը շանտաժ է. Փաշինյան
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ