00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վանեցյանի և Խաչատրյանի սկանդալային խոսակցությունն ուսումնասիրել է օմբուդսմենը

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн
Пресс-конференция глав СНБ и ССС Артура Ванецяна и Сасуна Хачатряна (11 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Արման Թաթոյանն անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսված հեռախոսային խոսակցությանն ու իր դիրքորոշումը հայտնել զրույցի որոշ հատվածների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել` հայտնելով, որ մանրամասն ուսումնասիրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և Հատուկ քննչական ծառայության պետի գաղտնալսված հեռախոսային խոսակցության ձայնագրությունն ու դրա շուրջ մամուլին ներկայացրած պարզաբանումները։

Перед заседанием правительства (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Դարանակալած մեկը վաղուց սպասում էր սրան. ի՞նչ սպառնալիքներ ունի այս լրտեսական էպոպեան

«Անթույլատրելի է ցանկացած հեռախոսային խոսակցության անօրինական գաղտնալսում: ՀՀ Սահմանադրության մակարդակով բարձր երաշխավորված է հաղորդակցության, այդ թվում՝ հեռախոսային խոսակցությունների գաղտնիության իրավունքը: Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ բացառապես Սահմանադրությամբ նախատեսված նպատակների համար և երաշխիքների պահպանմամբ»,- հիշեցնում է ՄԻՊ-ը` միաժամանակ հայտնելով, որ ուշադրության կենտրոնում է պահելու այս փաստով երեկ հարուցված քրեական գործի քննության ընթացքը:

Անդրադառնալով գաղտնալսված խոսակցության` դատավորի զանգին վերաբերող հատվածին` Թաթոյանը նշում է, որ դատական իշխանությունը պետք է անկախ լինի ցանկացած մարմնից կամ անձից, և դատավորն ինքն իր վարքագծով պետք է ցույց տա իր անկախությունը։

«Ըստ հեռախոսային խոսակցության մեջ առկա տվյալների՝ դատավորն ինքն է դիմել իրավապահ մարմնին ու խնդրել իր աշխատանքի ուղղորդում կոնկրետ քրեական գործով: Այս մասին քրեական հետապնդման մարմինները հայտարարել են նաև այդ խոսակցության ձայնագրության հրապարակումից հետո: Նշված երևույթը խիստ մտահոգիչ է ու դատապարտելի, այս պրակտիկան վտանգում է դատավորի հեղինակությունն ու արդարադատության համակարգը երկրում»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ։

Никол Пашинян на предвыборном митинге Айка Марутяна (11 сентября 2018) - Sputnik Արմենիա
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին

Թաթոյանը մտահոգիչ է որակում նաև պաշտոնյաների գաղտնալսված հեռախոսային խոսակցության այն հատվածը, որն առնչվում է դատավորի աշխատանքին միջամտությանը, մասնավորապես` կալանքի վերաբերյալ որոշում կայացնելուն։

«Ազատությունից զրկելը պետք է լինի ոչ թե տեղեկություն ստանալու նպատակ, այլ ստացած տեղեկությունների արդյունք»,- նշում է ՄԻՊ-ը։

Հիշեցնենք, երեկ համացանցում հայտնվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ Ավելի ուշ պաշտոնյաները հանդիպեցին լրագրողների հետ ու տվեցին այդ խոսակցության շուրջ իրենց պարզաբանումները։

Լրահոս
0