01:08 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Նիկոլ Փաշինյանն ու Միկաել Ժանը

Փաշինյանի «բոնժուղը» հիացրեց Ֆրանկոֆոնիայի հյուրերին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
339 0 0

Նիկոլ Փաշինյանի ելույթը տպավորեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարին ու համաժողովի մյուս մասնակիցներին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հեղափոխությունը Հայաստանում նոր արժեհամակարգ է հաստատել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց Ֆրանկոֆոնիայի ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի բացման ժամանակ։

Համաժողովն անցկացվում է Երևանում հոկտեմբերին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆրանսերեն ներկայացրեց ողջույն խոսքը և ծափահարությունների արժանացավ։

«Մենք պատրաստ ենք զարգացնել Ֆրանկոֆոնիայի ընտանիքում ընդգրկված երկրների արժեքներն ու լավագույն ավանդույթները` ցույց տալով մեր ավանդույթները, այդ թվում` մեր հյուընկալությունը։ Հայաստանը հաստատուն անցում է կատարել դեպի նոր արժեքներ ու մարդու իրավունքներ և չի շեղվի նոր ճանապարհից», — նշեց վարչապետը։

«Իսկ մեր երկրի հյուրերը կկարողանան բացահայտել նոր Հայաստանը` իր հարուստ մշակույթով», — ասաց նա։

Ավելի ուշ լրագրողների հետ զրուցելիս Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահ Միկաել Ժանը նշեց, որ ամբողջ դահլիճը տպավորվել էր Փաշինյանի ելույթից։

«Ես տեսնում էին հավաքվածների դեմքերի արտահայտությունը։ Անհավանական էր», — ասաց նա։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանն ավելի վաղ ասել էր, որ ամուսինը ֆրանսերենին լավ է տիրապետում, քանի որ համալսարանում է ուսումնասիրել լեզուն։

թեմա:
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում (77)
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ