17:47 20 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Նիկոլ Փաշինյան

Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
64610

Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու Հատուկ քննչական ծառայության պետի խոսակցության ձայնագրության մասին։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ ու ՀՔԾ ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ երեկվա գործողության արդյունքներն իրեն զեկուցվել են, ու ամեն ինչ նորմալ է։

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով նստեցնել Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

Ըստ թեմայի

Վանեցյան–Խաչատրյան զրույցի հրապարակումը շատ վտանգավոր երևույթ է. Կոստանյան
Վանեցյանի և Խաչատրյանի խոսակցության «գաղտնիքը» կպարզի քննչական խումբը
Գաղտնալսումների հարցը հասավ ԵԽԽՎ. Հայաստանի հարցը կքննարկվի Մոնիթորինգային հանձնաժողովում
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
Քոչարյան. «Պետք է հասկանալ` գաղտնալսումը որտեղից է արված, որ ուժերն են, ում է ձեռնտու»
«Կհագնեմ կամուֆլյաժս... սպիտակները հաղթել են...». Նիկոլ Փաշինյանի խոսքը Դավթաշենում
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
«…Որը կառավարվում է դիլետանտների կողմից». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը
«Ձեր պատիվն արդեն փրկել չի լինի». Դենիս Խաչատուրով
Ո՞վ է գաղտնալսել պաշտոնյաներին. Նիկոլ Փաշինյանի հեռախո՞սն էլ է «լոմած»
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ