01:10 22 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
Սամվել Ալեքսանյան

Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
355020

«Ռեյդ-զինաթափում» օպերացիայի կադրերը հայտնվել են համացանցում։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Համացանցում լուրեր են տարածվել, որ ոստիկանները քիչ առաջ զինաթափել և բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին։

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց, որ 5 մարդու բերման են ենթարկել, սակայն չնշեց, թե ովքեր են նրանք։

«5 հոգու են բերման ենթարկել, նրանցից մի քանիսը զինված են։ Հիմա ստուգում են զենքերի օրինական լինելը», — ասաց Ահարոնյանը։

Համացանցում նաև տեսանյութ է հրապարակվել, որում է երևում է «ռեյդ-զինաթափում» օպերացիան։Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Դավթաշենում հրավիրված նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանությանը հանձնարարեց «ռեյդ անել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել» և 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։ Նա հայտարարեց, որ եթե գերատեսչությունները չկարողանան երկրում կարգ ու կանոն հաստատել, ապա ինքն անձամբ կհագնի «կամուֆլյաժն» ու կանի դա:

Ըստ թեմայի

Հրամանը կատարվել է. ԱԱԾ տնօրենն ու ոստիկանապետը Փաշինյանին պատմել են կատարած «ռեյդի» մասին
«Մենք ի՞նչ կապ ունենք, ա՛յ եղբայր». Շարմազանովը` Փաշինյանին
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սամվել Ալեքսանյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ