17:46 20 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Ռոբերտ Քոչարյան

Պետք է ներողություն խնդրեն ինձանից. Քոչարյանը` սկանդալային հեռախոսազրույցի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)
40312

Ռոբերտ Քոչարյանը կարծում է՝ այդ հեռախոսազրույցի բովանդակությունն ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. «Ամեն ինչ ուղղակի զավեշտալի է»,– Yerevan.Today-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին, ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Այդ հեռախոսազրույցի բովանդակությունը միանշանակ ապացուցում է, որ կատարվել է հանցագործություն, շատ կոնկրետ հանցագործություն, եղել է ճնշում դատարանի վրա։ Եվ ընդհանրապես, մեր բոլոր կանխատեսումներն ապացուցվեցին այդ հեռախոսազրույցում, մեր բոլոր հայտարարությունները, որ գործը քաղաքական է, սա քաղաքական հետապնդում է, որևէ կապ չունի Մարտի 1-ի բացահայտման հետ և ունի միակ նպատակ, ոնց որ իրենք են ասում՝ ինձ փակել:

Սա է այդ գործի էությունը, և ակնհայտ է ևս մի բան, որ որևէ, ընդհանրապես որևէ վստահություն չի լինելու այն քրեական գործերի նկատմամբ, որոնք քննվում են կամ վերահսկվում են այդ մարդկանց կողմից: Յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև ինձնից՝ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահից: Բայց մեր մոտ մենք ունենք լրիվ այլ պատկեր. իրենք անցան հարձակման և այդ հարձակման ընթացքում սկսեցին օգտագործել Մարտի 1-ի քրեական գործը»,–ասել է Քոչարյանը:

Անդրադառնալով` ձև չունես, պիտի տաս կալանքը արտահայտությանը, ՀՀ 2–րդ նախագահը նշել է, որ նման կարգի պաշտոնյաները գողական տերմինաբանությամբ են խոսում, դա արդեն որոշ չափով բնութագրում է նրանց էությունը:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

թեմա:
Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի սկանդալային ձայնագրությունը (35)

Ըստ թեմայի

Վանեցյան–Խաչատրյան զրույցի հրապարակումը շատ վտանգավոր երևույթ է. Կոստանյան
Իմ երեխաներն այսօր չեն կարողանում դուրս գալ փողոց. Վանեցյան
Գաղտնալսման բոլոր հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն. Վանեցյան
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
Աշոտյանն առաջարկում է քննել պաշտոնյաների գաղտնալսման պատմությունը
թեգերը:
Մարտի 1–ի» գործով դատավարություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ