09:29 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Врио министра иностранных дел Эдуард Налбандян на заседании правительства Армении (11 мая 2018). Еревaн

«Նիկոլ Փաշինյանին մոլորության մեջ են գցել». Էդվարդ Նալբանդյան

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
59921

ՀՀ նախկին արտգործնախարարն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե երբ ստանձնել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Արցախի հակամարտության կարգավորման հարցով ժառանգություն է ստացել մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Նալբանդյանի խոսքով՝ վարչապետին մոլորության մեջ են գցել:

- Երեկ ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Երբ ես ստանձնել եմ ՀՀ վարչապետի պաշտոնը, ստացել եմ ժառանգություն մի տարբերակ, որտեղ Արցախի կարգավիճակի մասին ընդհանրապես ոչ մի բան չկա: Կա միայն հետևյալը, որ պետք է Ադրբեջանին վերադարձվեն ձեզ հայտնի տարածքները: Ես սա ձեզ ասում եմ պաշտոնապես: Ես չեմ ասում, որ դուք այդ տարբերակն ընդունել և ստորագրել եք»: Որպես նախկին ԱԳ նախարար, ով անմիջական պատասխանատվություն և մասնակցություն է ունեցել բանակցային գործընթացում, ինչպե՞ս կմեկնաբանեք:

— Մենք բազմիցս ենք ասել և կարող եմ միայն վերահաստատել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին տարիների աշխատանքային բոլոր փաստաթղթերում կարմիր թելով անցնում է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը պետք է որոշվի նրա բնակչության կողմից՝ միջազգային իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով: Ցավում եմ, որ վարչապետին մոլորության մեջ են դրել՝ ինչ-որ փաստաթուղթ ներկայացնելով:

Ըստ թեմայի

«Մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով». Փաշինյանը` ղարաբաղյան հարցի մասին
Ռուսաստանը կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը․ Պուտին
Արցախի անվտանգությունն ամենօրյա ուշադրության կենտրոնում է. Նիկոլ Փաշինյան
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ