17:04 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.29
  • GBP618.87
  • EUR551.32
  • RUB7.35
ԱԱԾ

Հայ օլիգարխների թիկնապահներին «ասֆալտին փռելը» ոստիկաններին հաճույք չի պատճառում

© Press office of the SNS
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
25820

ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը լրագրողներին պատմեց, թե ինչպես է ոստիկանությունն իրականացնում վարչապետի հանձնարարականը։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ԱԱԾ-ն և ոստիկանությունը չեն ուշացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի կատարումը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ցանկացած հանձնարարական կատարվում է անմիջապես, սահմանված ժամկետում և զեկուցվում վարչապետին»,- ասաց նա։

Խոսքը վերաբերում է սեպտեմբերի 11-ին Դավթաշենում հրավիրված նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ-ին և ոստիկանությանը տրված հանձնարարականին։ Վարչապետը հրահանգել էր «ռեյդ անել, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին պառկեցնել ասֆալտին և զինաթափել» և 2 ժամվա ընթացքում զեկուցել իրեն։

Օսիպյանը վստահեցրեց, որ երկու ժամվա ընթացքում վարչապետին զեկուցվել է, բայց թե ինչ, հրապարակման ենթակա չէ։

Ինչ վերաբերում է օլիգարխների թիկնապահների զինաթափման գործողություններին, Օսիպյանը նշեց, որ դա մշտական գործընթաց է։

«Ոստիկանությունը ոչ թե հաճույք է ստանում որևէ քաղաքացու ասֆալտին պառկեցնելուց կամ պատին ու մեքենային դեմ տալուց, քաղաքացուն ստուգելուց, այլ դա օրինական գործընթաց է` պայմանավորված նրանով, որ տվյալ անձանց մոտ լինում են զենքեր։ Մենք ունենք տեղեկություն, որ իրենք զենք ունեն, իսկ զինված քաղաքացին համարվում է վտանգ ոստիկանի համար։ Այդ տեղեկությունը մենք ստուգում ենք, երբ տեսնում ենք, որ զենքն օրինական է, փոխանցում ենք փորձաքրեագիտական բաժնին` ճշտելու դրա առնչությունը որևէ հանցագործության»,- ասաց նա։

Ոստիկանապետը նաև հայտնեց, որ օլիգարխների ու նրանց թիկնազորի մասին բողոքներ ոստիկանությունը ստանում է նաև քաղաքացիներից այն մասին, որ նրանք խանգարում են երթևեկությանը։

«Մենք երբևիցե որևէ խնդիր չենք առաջացրել դիմացից երթևեկող ավտոմեքենայի համար` անկախ դրա մեջ գնվող անձի կարգավիճակից, նրա օլիգարխ լինելուց։ Ամբողջ խնդիրը հետևից երթևեկող` ուղեկցող մեքենայի մեջ է։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ երկրորդ մեքենայում սովորաբար լինում են թիկնապահներ, թիկնազորեր, որոնք կարող են զինված լինել»,- ասաց նա։

Ոստիկանապետը վստահեցրեց, որ այդ գործողությունները ոստիկանությունն իրականացնում է ոչ միայն վարչապետի հանձնարարականից հետո, այլև դրանից առաջ։ Իսկ թե այդ ընթացքում քանի օլիգարխի ավտոշարասյուն է վնասազերծվել և որքան զենք-զինամթերք է առգրավվել, Օսիպյանը չպատասխանեց` հորդորելով այդ հարցերն ուղղել ոստիկանության լրատվական ծառայությանը։

Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութերին, Օսիպյանն ասաց, որ ոստիկանությունը որևէ տեսանյութ չի նկարահանել, չի տարածել, դրանք նկարահանել են անցորդներն ու հրապարակել համացանցում։

Անդրադառնալով օլիգարխների մոտ գաղտնալսման սարքերի հնարավոր առկայության մասին հայտարարություններին` Ոստիկանության պետը չասաց վերջին օրերին կատարված հատուկ գործողությունների արդյունքում նման սարքեր հայտնաբերվել են, թե ոչ, բայց հիշեցրեց, որ հարուցված է քրեական գործ, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Ըստ թեմայի

Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին
11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը
Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
Բերման են ենթարկվել «Սիգարոնի» սեփականատերերից մեկին ուղեկցող թիկնազորի անդամները
«Դելիկատեսի» սեփականատիրոջ և Գագիկ Ծառուկյանի մերձավորի որդիներին բերման են ենթարկել
Սկսվե՜ց. ոստիկանները զինաթափեցին Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. տեսանյութ
թեգերը:
Վալերի Օսիպյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ