07:03 21 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
ՀՀ քննչական կոմիտե

Չարաշահումները տարիների պատմություն ունեն. 19 պոլիկլինիկայի տնօրենին մեղադրանք առաջադրվեց

© Photo: official site of the Investigative Committee of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
11710

Տարիներ շարունակ բուժաշխատողների աշխատավարձից 10 000-20 000 դրամ գումար է պահվել։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ թիվ 19 պոլիկլինիկայի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ անցնելու վերաբերյալ:

Այս տարվա հունիսի 8-ին հարուցվել է քրեական գործ, և ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տարիներ շարունակ պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերից կատարվել են պահումներ՝ 10 000-20 000 ՀՀ դրամի սահմաններում:

Բացի այդ, պարզվել է նաև, որ մտացածին անձանց անուններով կատարվել են «մամոգրաֆիա» հետազոտության վերաբերյալ վճարումներ՝ 10 000 դրամի չափով, այն դեպքում, երբ նշված սարքն ընդհանրապես չի աշխատել, չի շահագործվել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին): Նրա նկատմամբ կիրառվել է խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ թեմայի

Սփյուռքի նախարարության պաշտոնյաների չարաշահումները ջրի երես են դուրս գալիս
Երևանի դպրոցներից մեկում 7 միլիոն դրամի չարաշահում է բացահայտվել
92 քրեական գործ`սոցապ ոլորտում չարաշահումների համար. պատճառվել է 627.331.980 ՀՀ դրամի վնաս
Առողջապահության նախարարությունը հասավ Ֆիզիոթերապիայի ինստիտուտ. 30 մլն դրամի չարաշահում
Խոշոր չարաշահումներ` գյուղացիներին մատչելի դիզվառելիք ծրագրի շրջանակում.հարուցվել է քրգործ
ՊԵԿ–ը նոր չարաշահումներ է բացահայտել ու դարձյալ` Կարգոյի ոլորտում
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ