04:50 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Մարտի 1-ի դեպքերի տարելից

«Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը». «Ժամանակ»

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
«Մարտի 1»-ի գործը (130)
120 0 0

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ նոր զարգացումներ կան Մարտի 1-ի քր.գործում:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. «Ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 1-ի քր.գործով հարցաքննվել է նաև Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, որը 2008թ.-ի մարտի 1-ին Ներքին զորքերի հրամանատարն էր:

«Ես արդեն հարցաքննվել եմ Մարտի 1-ի քրեական գործով, բայց ոչ մի հարցի հետ կապված մեկնաբանություն չեմ տալիս»,- ասաց Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԱԱԾ ու ՀՔԾ պետերի ասուլիսի ժամանակ, երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը ուշագրավ բացահայտումներ արեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ, հատկապես Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների, դրանից հետո Աբգարյանի մայրը ԶԼՄ-ների հետ զրույցում պնդել էր, որ Քոչարյանից հետո իր որդու մահվան համար պատասխանատվության պետք է ենթարկվի նաև Գրիգոր Գրիգորյանը։

«Ես չեմ կարծում, որ կապ ունեմ Տիգրան Աբգարյանի մահվան հետ, և չեմ կարծում, որ դրա համար պատասխանատվության պետք է ենթարկվեմ։ Բայց կրկնում եմ, ես նման հարցեր չեմ մեկնաբանում»,- ասել է նա»։

 

թեմա:
«Մարտի 1»-ի գործը (130)

Ըստ թեմայի

Սասուն Խաչատրյանը Մարտի 1–ի գործով նոր բացահայտում արեց
Օսիպյան. «2008թ–ի մարտի 1-2–ին ցուցարարների մոտ փայտեր տեսել եմ, զենք չեմ տեսել»
ԱՄՆ դեսպանը ներկայացրեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ իր դիրքորոշումը
«Եթե կապ ունեմ Մարտի 1-ի հետ, թող ինձ հրապարակում մասսայաբար գնդակահարեն». Ծառուկյան
«Մարտի 1-ի» գործով նոր քրեական գործ է հարուցվել
թեգերը:
Մարտի 1–ի» գործով դատավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ