08:50 21 նոյեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.70
  • GBP622.16
  • EUR553.96
  • RUB7.38
Երևան

Սեպտեմբերի 15-ը կդառնա ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում. Սուրենյան

© Sputnik / Erik Partizpanyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Եղանակը Հայաստանում (293)
437 0 0

Չնայած ամենաշոգ օր հռչակվելու ձգտմանը, երեկոյան սպասվում է անձրև։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Օդերևութաբանների կանխատեսմամբ` սեպտեմբերի 15–ը Երևանի համար կարող է դառնալ սեպտեմբեր ամսվա ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

«Եթե այսօր Երևանում մեր կանխատեսված +37 աստիճան տաքությունը արդարանա, ապա 2018թ սեպտեմբերի 15-ը կլինի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: Մինչև այժմ սեպտեմբերի 15-ի ջերմաստիճանի ռեկորդը պատկանում է 1937 թվականին, +35.3 աստիճան»,–գրել է Սուրենյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության կանխատեսմամբ` այսօր` սեպտեմբերի 15–ին մայրաքաղաք Երևանում սպասվում է + 37 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին առկա է անձրևի հավանականություն։

թեմա:
Եղանակը Հայաստանում (293)

Ըստ թեմայի

Ամառը չի հեռանում, օդի ջերմաստիճանը կրկին կբարձրանա. եղանակի տեսություն
Ե՞րբ կցրտի սեպտեմբերը. եղանակի տեսություն
Սուրենյան. «Եթե ջերմաստիճանը 40–ի է մոտենում, ապա արևի տակ պետք է ակնկալել +70, + 75»
թեգերը:
Գագիկ Սուրենյան, Երևան

Գլխավոր թեմաներ