03:55 26 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.66
  • GBP633.53
  • EUR566.62
  • RUB7.32
Վաչագան Ղազարյան

Վաչագան Ղազարյանին փող հետ չեն տվել. փաստաբանը հերքում է

Press office of the SNS of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
223 0 0

Սերժ Սարգսյանի թիկնազորի պետի փաստաբանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է իր պաշտպանյալի մասին մամուլում տարածված լուրերը։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Նախկին վարչապետ, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանի փաստաբան Արմեն Հարությունյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, որ իր պաշտպանյալ Վաչագան Ղազարյանի գումարները վերադարձվել են։ Ըստ փաստաբանի` վճարված գրավը գտնվում է դատարանի դեպոզիտ հաշվին, իսկ առգրավված գումարները վարույթն իրականացնող մարմնի մոտ են պահվում։

Հիշեցնենք, որ Վաչագան Ղազարյանին կալանքից ազատելու համար որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել էր 1 մլրդ դրամի գրավը և այն մուծելուց հետո միայն Ղազարյանն ազատ էր արձակվել։

Ղազարյանը ձերբակալվել է հունիսի 25-ին՝ ապօրինի հարստանալու, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հայտարարագրերում կեղծ տվյալներ ներկայացնելու և հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու կասկածանքով:

Ըստ նախաքննական մարմնի հրապարակած տեղեկությունների` Ղազարյանը թաքցրել է առանձնապես խոշոր չափերի գույքի` 460.000.000 և 615.268.944 ՀՀ դրամին համարժեք՝ 1.272.900 ԱՄՆ դոլարի և 124.371.180 ՀՀ դրամին համարժեք՝ 218.000 եվրոյի ունեցվածք։

Ըստ թեմայի

Վաչագան Ղազարյանը կալանավորվել է
Վաչագան Ղազարյանը հրաժարվում է ցուցմունք տալ. «Ժամանակ»
Վաչագան Ղազարյանին մեղադրանքն է առաջադրվել` ապօրինի հարստացման համար
Ի՞նչ էր թաքցնում Վաչագան Ղազարյանը պայուսակում. տեսանյութ
ԱԱԾ-ն բերման է ենթարկել Վաչագան Ղազարյանին
թեգերը:
Սերժ Սարգսյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ