09:30 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Երևանի քաղաքապետարան

Ովքե՞ր են Երևանի քաղաքապետի ամենահարուստ ու ամենաաղքատ թեկնածուները

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (46)
56521

Երևանի քաղաքապետի ամենահարուստ թեկնածուն «Իմ քայլը» դաշինք նախընտրական ցուցակի առաջին հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարությանն է։ Նման եզրակացության է հանգել «Հայկական ժամանակ» օրաթերթը` 12 թեկնածուների Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած ունեցվածքի հայտարարագրերն ուսումնասիրելով։

ԵՐԵՎԱՆ, 15 Սեպտեմբեր — Sputnik. «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը 6 բնակարան ունի. մեկը` Երևանի Հյուսիսային պողոտայում, մնացած 5-ը` Չեխիայի Հանրապետության մայրաքաղաք Պրահայի տարբեր թաղամասերում: Պրահայում Հայկ Մարությանն ունի նաև առանձնատուն, երկու հողամաս և ավտոտնակ` Երևանի Հյուսիսային պողոտայում: Ունի 2017 թվականի արտադրության «Պեժո Պարտնյոր ԹԻ ՓԻ» մակնիշի ավտոմեքենա:

Հայկ Մարությանի եկամուտները գոյանում են Չեխիայում վարձով տրված 5 բնակարանի ու առանձնատան վարձավճարներից: Մեկ տարվա ընթացքում այդ եղանակով ստացել է 30 մլն ՀՀ դրամին համարժեք չեխական կրոն:

Մարությանը «Դիջիգեյմ» ՍՊԸ-ից ստացել է 1,5 մլն, «Նիկիտա մոբայլ» ՍՊԸ-ից՝ 3 մլն 400 հազար, «Գուդ կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունից՝ 9 մլն 600 հազար դրամ, «Պերսոնա գրատա» ՍՊԸ-ից էլ՝ 1,5 մլն դրամ: Հայտարարագրման պահին Հայկ Մարությանի դրամական միջոցները կազմել են 190 հազար ԱՄՆ դոլար, 10 հազար եվրո, 4 մլն 700 հազար ՀՀ դրամ եւ 500 հազար չեխական կրոն, որը համարժեք է 11 մլն ՀՀ դրամի:

ՀՅԴ-ի քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը, հայտարարագրի համաձայն, ունի բնակարան և ավտոտնակ Երևանի Պուշկինի փողոցում, երկու ավտոմեքենա` Mercedes-BENZ S350L և Ինֆինիտի Q X4: Դրամական միջոցները` 21 մլն դրամ, 50 հազար դոլար ու 25 հազար եվրո:

«Ժառանգություն» կուսակցության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը երկու առանձնատուն ունի՝ Երևանի Նորք Մարաշ եւ Երզնկյան փողոցներում: Սեփական ավտոմեքենա չունի, բայց ունի 205 000 դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար:

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածու Մանուել Գասպարյանն առանձնատուն ունի Երևանի Քանաքեռ–Զեյթուն թաղամասում` Գերցենի փողոցում, որին կից կա տնամերձ հողատարածք և օժանդակ շինություններ: Ունի նաև երկու ավտոմեքենա՝ «Աուդի Ա8» ու «Միցուբիշի Պաջերո»: Դրամական միջոցներ չունի:

«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը երեք բնակարան ունի` Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Տարվա ընթացքում թեկնածուն ստացել է 11 մլն դրամի եկամուտ, որից 7 մլն 300 հազարը ստացել է Ազգային ժողովից, 3,5 մլնը՝ Արդարադատության նախարարությունից: Զեյնալյանն ունի նաև շուրջ 5 մլն դրամի, 20 հազար ԱՄՆ դոլարի և 2,3 հազար եվրոյի դրամական միջոցներ:

«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը հայտարարագրել է մեկ բնակարան՝ Երևանի կենտրոնում, մեկ ավտոմեքենա: Շահգելդյանը որպես ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտոր ստացել է 1,8 մլն–ի եկամուտ, ևս 720 հազար դրամ` ԵՊՀ-ից` որպես դասախոս:

Ռեֆորմիստների կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը, ըստ հայտարարագրի, բնակարան և դրամական միջոցներ չունի։ Բայց հաշվառված է Արարատյան 22 հասցեում: Փոխարենը ունի 2 ավտոմեքենա` «Տոյոտա Քեմրի» և «Լեքսուս 470GX»:

«Երևանի հանրություն» դաշինքի թեկնածու Անահիտ Թարխանյանը միայն Բաղրամյան պողոտայում մեկ բնակարանի սեփականատեր է, մեկ այլ բնակարանի` համասեփականատեր։ Բնակարանին կից ունի արհեստանոց: Նա հայտարարագրել է նաև Երևանի Անտառային փողոցում գտնվող տուն-թանգարանը և BMW 320I մակնիշի ավտոմեքենան: Անահիտ Թարխանյանը հաշվետու տարում «Ռադիո Հայ» ՍՊԸ-ից ստացել է 20 մլն 400 հազար, իսկ «FM 105.5» ՍՊԸ-ից` 15 մլն դրամ: Բացի այդ նա նաև 18 մլն դրամի խնայողություն ունի: Նրան են պատկանում «ՖՄ 055» եւ «Ա-3 ճարտարապետներ» ՍՊԸ–ները:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը ներկայացրած հայտարարագրի համաձայն` նա ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք չունի։ Նա Ազգային ժողովից ստացել է 12 մլն դրամի աշխատավարձ, ունի 71 հազար ԱՄՆ դոլարի խնայողություն: Նաիրա Զոհրաբյանը հաշվառված է Այգեձոր թաղամասում, բայց բնակվում է Աբովյան փողոցում:

«Երեւանցիներ» դաշինքի թեկնածու Արարատ Զուրաբյանն, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան, մեկ առանձնատուն և երկու ավտոմեքենա: Նա Ազգային ժողովից որպես պատգամավոր ստացել է 7 մլն դրամ աշխատավարձ, 2 մլն դրամ և 15 հազար ԱՄՆ դոլար էլ` այլ եկամուտ:

«Հայք» կուսակցության թեկնածու Հրաչիկ Հովսեփյանը Երևանում 1 բնակարան ունի: Դրամական միջոցներ և շարժական գույք չի հայտարարագրել։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին 12 քաղաքական ուժ է մասնակցում։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին, որից հետո ավագանին քաղաքապետ կընտրի։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (46)

Ըստ թեմայի

Տրանսպորտն ավելի վատն է միայն Սոմալիում. քաղաքապետի թեկնածուների դատարկ խոստումները
Հետհաշվարկը գնաց. մայրաքաղաքում մեկնարկել է մրցարշավը Երևանի քաղաքապետի աթոռի համար
Ես Երևանի ֆանատն եմ. քաղաքապետի թեկնածուն՝ «գնդակահարության» և իր ծրագրերի մասին. բացառիկ
Քաղաքական «զեբր» և դնովի կուրծք. Փաշինյանի ինչի՞ն է պետք քաղաքապետի պաշտոնի կլոունադան
Հայտնի են Երևանի քաղաքապետի աթոռի համար պայքարող ուժերի անունները
Հայկական սև ու սպիտակը. ինչպե՞ս քաղաքապետի աթոռին ձգտող կոմիկն ընկավ լուրջ ցեխի մեջ
«Համեղ պատառ են կիսում». ինչո՞ւ է քաղաքապետի ընտրությունների արդյունքը կանխորոշված
թեգերը:
Րաֆֆի Հովհաննիսյան, Հայկ Մարության, Արտակ Զեյնալյան, Երևան

Գլխավոր թեմաներ