09:32 23 սեպտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD482.44
  • GBP637.06
  • EUR564.60
  • RUB7.28
Կոթի

Ադրբեջանը կրակել է Կոթի գյուղի ուղղությամբ. վիրավոր կա

© Sputnik / Laura Sarkisyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
316 0 0

Ադրբեջանական կրակոցների հետևանքով քաղաքացիական անձ է տուժել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի — Sputnik. Ադրբեջանական կողմը երեկ` սեպտեմբերի 15-ին, կրակել է Տավուշի մարզի Կոթի գյուղի ուղղությամբ։

Sputnik Արմենիայի աղբյուրը հայտնում է, որ կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչ է տուժել։

«Մոտ 60 տարեկան տղամարդ է վիրավորվել։ Բարեբախտաբար, ոտքն է վնասվել, տարել, վիրակապել, բերել են»,- հայտնեց մեր աղբյուրը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Չինարին գնդակոծվել է. վնասվել է մանկապարտեզի շենքը

Մինչ այդ ադրբեջանցիները գնդակոծությունների էին ենթարկել նաև նույն մարզի սահմանամերձ Վազաշեն, Բաղանիս և Կոթի գյուղերն ու ավտոճանապարհները։

ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական զինուժի պարբերական գնդակոծությունների մասին տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

թեգերը:
Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ