00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արփինե Հովհաննիսյանն ադրբեջանական վերջին կրակոցների մասին տեղեկացրել է ԵԽԽՎ–ին

© Sputnik / Asatur YesayantsВице-спикер НС Армении Арпине Оганнесян
Вице-спикер НС Армении Арпине Оганнесян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարը մոնիթորինգային հանձնաժողովի նիստում խոսել է վերջին գնդակոծությունների և Սուրեն Սեփխանյանի մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Հայկական սահմանների գնդակոծության վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ԵԽԽՎ-ին։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը

«Երեկ ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի նիստում տեղեկացրել եմ Ադրբեջանի կողմից Կոթի գյուղի վրա կրակ բացելու, դրա հետեւանքով ՀՀ քաղաքացի Սուրեն Սեփխանյանի վիրավորվելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից քաղաքացիական այլ բնակավայրերի գնդակոծման վերաբերյալ»,- գրել է նա։

Հովհաննիսյանը նշել է, որ օգտվելով Հայաստանի վերջին ներքաղաքական իրադարձություններից՝ ադրբեջանական իշխանությունները փորձում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավոր անհաջողությունները բարդել հայկական կողմի վրա։

«Բազմիցս ասել եմ և չեմ խորշի ևս մեկ անգամ կրկնել՝ արցախյան հարցում մենք ավելի քան միասնական ենք»,- ընդգծել է Հովհաննիսյանը։

Նա նշել է նաև, որ օրակարգին համապատասխան հանձնաժողովի խնդրանքով ներկայացրել է Հայաստանի վերջին ներքաղաքական զարգացումները։

Село Баганис - Sputnik Արմենիա
«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ

Հաշվի առնելով հանձնաժողովի գործունեության գաղտնապահական կարգը՝ Հովհաննիսյանը կայացված որոշումների, հանձնաժողովի դիրքորոշման մասին կտեղեկացնի, երբ դրանք կգաղտնազերծվեն։

Հիշեցնենք` վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ադրբեջանական դիրքերից պարբերաբար գնդակոծության են ենթարկվում Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերն ու ավտոճանապարհները։

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել էին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակելի տներն ու մանկապարտեզի շենքը։

Սեպտեմբերի 16-ի գիշերը Տավուշի մարզի Կոթի գյուղում ադրբեջանական կրակոցներից հրազենային վնասվածք էր ստացել գյուղի բնակիչ Սուրեն Սեփխանյանը։

Լրահոս
0