00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Լևոն Ստեփանյան
Տավուշում սահմանազատման հետևանքով կորցնում ենք մեզ համար նպաստավոր բարձունքները.Ստեփանյան
09:12
13 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուզում են ճնշում գործադրել. Նահապետյանը`իրենց գրասենյակում իրականացված խուզարկության մասին

© Sputnik / Тигран АкопянАйк Наапетян
Айк Наапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգողը համոզված է, որ համակարգիչներն առգրավվել են, որպեսզի ճնշումներ գործադրելու համար կոմպրոմատ գտնեն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանություն» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը կազմակերպության գրասենյակում իրականացրած խուզարկությունը կապում է գրասենյակի գործունեության հետ։ Այս մասին նա ասաց Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Սեպտեմբերի 17-ի առավոտյան նախաձեռնության գրասենյակում Քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել։ Հեռախոսներ և համակարգիչներ են առգրավվել։ Դատարանի որոշման մեջ նշվում էր, որ խուզարկությունն իրականացվում է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով հարուցած քրեական գործի շրջանակում։

Севак Акопян на пресс-конференции по теме Что произошло в редакции издания Yerevan today - Sputnik Արմենիա
Yerevan today–ի գլխավոր խմբագիրը կանխատեսում է` ԶԼՄ–ների վրա ճնշում է գործադրվելու

«Խուզարկություն իրականացնելու թույլտվության մեջ նշվում էր, որ մենք կասկածվում ենք ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման մեջ և մեր գրասենյակում համապատասխան տեխնիկա էին փնտրում։ Սակայն մենք նման բան չունենք, իսկ եթե նույնիսկ լիներ, մեր մեջ փորձագետներ չկան, ովքեր կարող են դա անել», – ընդգծեց նա։

Նահապետյանը անհեթեթ է համարում այն մեղադրանքները, թե գրասենյակը գաղտնի է գործում։ Նրա խոսքով` հարյուրավոր մարդիկ եղել են գրասենյակում, այդ թվում գրեթե բոլոր բարձրաստիճան չինովնիկները, բացառությամբ Նիկոլ Փաշինյանի։ Նա պնդում է, որ նախաձեռնությունը գործում էր և գործում է օրենքի տառին համապատասխան և երբեք այն չի խախտել։

«Քանի որ նրանք գիտեն, որ մենք գաղտնալսում չենք իրականացրել և նման տեխնիկա չունենք, առգրավվել են համակարգիչներ, տեղեկատվության կրիչներ և հեռախոսներ, որպեսզի որևէ բան հայտնաբերեն` ճնշումր գործադրելու համար», – նշեց շարժման համակարգողը։

Ո՛չ Նահապետյանը, ո՛չ նրա գործընկեր Հայկ Այվազյանը գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ չեն, սակայն նա չբացառեց, որ մոտ ապագայում իրենց ևս նման կարգավիճակով կներգրավվեն գործին։

Сотрудники СНБ проводят обыск в доме Александра Саргсяна (4 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Գաղտնալսման թեման թեժացավ. Yerevan.today–ից բացի ևս 5 հասցեում խուզարկություն կանցկացնեն

«Մենք մի օրինագծերի մշակմամբ ենք զբաղվում, որը արգելում է անչափահասների շրջանում համասեռամոլության քարոզը։ Պատգամավորներից շատերը պատրաստ են այն անհապաղ քննարկել ԱԺ–ում։ Մեր թիրախը արևմտյան կազմակերպություններն են, որոնք պաշտպանում ու առաջ էին տանում համասեռամոլների իրավունքները», – ընդգծեց Նահապետյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին նույն գործի շրջանակում խուզարկություն իրականացվեց նաև Yerevan today կայքի խմբագրությունում։ Կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նույնպես հայտարարեց, որ դա կապված է կայքի գործունեության հետ։ Ընդ որում, Sputnik Արմենիայի թղթակցին նա ասաց, որ չի ճանաչում Հայկ Նահապետյանին և ծանոթ չէ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գործունեությանը։

Հիշեցնենք`սեպտեմբերի 11-ին համացանցում տարածվել էր Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։ 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։ Նախկին 3 պաշտոնյաները մեղադրվում են 2008թ.-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումից հետո երկու քրեական գործ է հարուցվել։

Լրահոս
0