06:09 18 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Yerevan Today

Yerevan.today-ի խուզարկությունը խախտել է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
10811

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկություն կատարելու փաստը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Yerevan.today կայքի խմբագրությունում սեպտեմբերի 17-ին իրականացված խուզարկությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ դա խախտում է լրագրողական աղբյուրների գաղտնիությունը:

«Yerevan.today-ի տարածքներում խուզարկություն իրականացնելը և սարքավորումների առգրավումը լրագրողական աղբյուրների պաշտպանության սկզբունքի կոպիտ խախտում է, որը երաշխավորված է Հայաստանի օրենսդրությամբ և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից: Ցավում ենք, որ ոստիկանությունն առավել համաչափ եղանակ չի գտել իրենց օրինական նպատակին հասնելու համար», — նշել է «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Յոհան Բիհրը:

Հիշեցնենք` սեպտեմբերի 17-ին Ոստիկանության 6-րդ վարչության և Քննչական կոմիտեի աշխատակիցները խուզարկություն էին իրականացրել Yerevan.today կայքի խմբագրությունում։ Կայքի խմբագրի տեղեկություններով` խուզարկության արդյունքում առգրավվել են խմբագրի աշխատանքային համակարգիչն ու աշխատակիցների համակարգիչների կոշտ սկավառակները։ Խուզարկությունից օրեր առաջ Yerevan.today-ի խմբագիր Սևակ Հակոբյանը հայտարարություն էր տարածել, որում անդրադարձել էր համացանցում տարածված այն տեղեկությանը, թե կայքն առաջինն է հրապարակել ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցը` նախօրոք իմանալով դրա մասին:

Նա հայտարարել էր, որ փորձագետներն արդեն հերքել են այդ լուրերը` նշելով, որ հրապարակման օրը սխալ է արձանագրվում Google համակարգում առկա խնդրի հետևանքով։ Նա հայտնել էր, որ ձայնագրությանը տեղեկացել են պատահական, սեպտեմբերի 11-ին, ճիշտ նույն ժամերին՝ 14:00 կողմերը, ինչ այլ լրատվամիջոցները: Այն կայքում տեղադրվել է 15:00-ին մոտ, երբ արդեն լայնորեն տարածվել էր, քանի որ Yerevan.today-ը տեսանյութը հրապարակել է միայն սղագրելուց հետո:

 

Գլխավոր թեմաներ