00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Ադրբեջանը Հայաստանը վերածելու է անկլավի․ Գառնիկ Դանիելյան
17:18
4 ր
Սուրեն Սուրենյանց
Միակողմանի զիջումներից բացի Ադրբեջանի ձեռքը տվեցին նաև պատերազմի բարաթ․ Սուրեն Սուրենյանց
17:22
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀԿ–ն գտել է սողանցքը. գաղտնալսումների գործը հանձնաժողովին չի խանգարի

© Sputnik / Aram NersesyanДепутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн
Депутат от фракции РПА Геворг Костанян на внеочередном заседании НС (19 июня). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների խոսակցությունների գաղտնալսումների գործում կա առերևույթ հանցակազմ, որով քրեական գործ չի հարուցվել։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքը չի խանգարի ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստով հարուցված քրեական գործին։ Այսօր` սեպտեմբերի 19-ին, հանձնաժողովի առաջին նիստից հետո այս մասին լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահ, «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Գևորգ Կոստանյանը։

Депутат от фракции Елк Эдмон Марукян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
11 պատգամավոր կքննեն Հայաստանում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների խնդիրը

«Քանի որ կա հարուցված քրեական գործ, մենք գործի մանրամասների մեջ իրավասու չենք մտնել։ Այդ մասով մենք քննարկման առարկա դարձնելու ենք գործիքակազմի և մեխանիզմների առկայությունը` իհարկե, հիմք ընդունելով այդ գործի օրինակը»,- լրագրողների հարցին ի պատասխան, ասաց Կոստանյանը։

Նա նաև նշեց, որ գաղտնալսված հեռախոսազրույցում կան նաև քրեական օրենսգրքով նախատեսված «արդարադատության իրականացմանը խոչընդոտելու» հիմքեր, իսկ կոնկրետ այդ հոդվածով քրեական գործ հարուցված չէ։ Այս հիմնավորմամբ, Գևորգ Կոստանյանի խոսքով, Քննիչ հանձնաժողովն իր լիազորության շրջանակում իրավասու է քննություն իրականացնել։

«Մենք դատավճիռ չենք հրապարակելու, մենք հրապարակելու ենք մեր եզրակացությունը,- ասաց Կոստանյանը,- մենք չկոնկրետացանք կոնկրետ գործի վրա, այլ ընդլայնեցինք մեր հանձնաժողովի մանդատը, որ տեսնենք` մեր երկրում կա՞ն հիմա բավարար օրենսդրական և գործնական միջոցներ այսուհետև բացառելու դատարանի նկատմամբ ենթադրյալ ապօրինի միջամտության կամ ապօրինի գաղտնալսումներ իրականացնելու դեպքերը, թե ոչ»։

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին մամուլում հրապարակվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ նախագահ Սասուն Խաչատրյանի 8-րոպեանոց հեռախոսազրույցը, որի ընթացքում վերջինները քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեում քրեական գործ հարուցվեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու փաստերով։

Գևորգ Կոստանյանի` այսօր մատնանշած արդարադատության իրականացումը խոչընդոտելու հիմքով գործ չի հարուցվել։

Перед заседанием правительства (19 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանի ԱԱԾ ղեկավարի և ՀՔԾ պետի խոսակցությունը հայտնվել է համացանցում

Հիշեցնենք նաև, որ ԱԺ-ն սեպտեմբերի 13-ին արտահերթ նիստ գումարեց, որի ընթացքում ստեղծվեց քննիչ հանձնաժողովը։ Հանձնաժողովում ընդգրկված 11 պատգամավորներին ներկայացնում են խմբակցությունները: ՀՀԿ-ն հանձնաժողովում ունի 5, «Ծառուկյան» խմբակցությունը` 3, «Ելքը»` 2, ՀՅԴ-ն` 1 անդամ:

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը դեմ քվեարկած ԱԺ «Ելք» խմբակցությունը ԱԺ արտահերթ նիստում հայտարարել էր, որ ԱԺ Կանոնակարգ օրենքով հանձնաժողովը չի կարող քննել նախաքննության փուլում գտնվող քրեական գործին առնչվող հարցերը:

Հանձնաժողովի առաջին նիստը տևեց 20 րոպե և ավարտվեց մեկ շաբաթ անց շարունակվելու որոշմամբ։

Լրահոս
0