03:21 21 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.13
  • GBP596.40
  • EUR525.98
  • RUB7.47
Արթուր Վանեցյան

«Պատրաստ եմ պատասխան տալ իմ ամեն բառի համար». Վանեցյան

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
522 0 0

Արթուր Վանեցյանը խոսեց գաղտնալսման և օլիգարխների` գաղտնալսող սարքեր ունենալու մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Երբ ես խոսում եմ, ինչ-որ տեղ ու ինչ-որ բան եմ ասում, ես թաքուն բան չեմ անում ու պատրաստ եմ պատասխան տալ իմ ամեն բառի համար»։ 

Այս մասին այսօր ՀՀ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը`անդրադառնալով իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությանը։

ԱԱԾ ղեկավարը չցանկացավ մեկնաբանել օլիգարխների՝ գաղտնալսող սարքեր ունենալու մասին վարչապետի հայտարարությունը ՝ նշելով որ նախաքննություն է ընթանում։

«Մենք մեր գործն օպերատիվ մասով անում ենք։ Իսկ օպերատիվ տվյալները հրապարակման ենթակա չեն»,–ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով` քանի որ պաշտոնեական լիազորություններն անցնելու հիմքով քրեական գործ կա հարուցված, այդ գործի թեմայով ինքն աշխատում է չխոսել։

Հիշեցնենք, որ սեպտեմեբրի 11–ին համացանցում հայտնվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Վանեցյանը և Խաչատրյանը 8-րոպեանոց հեռախոսազրույցի ընթացքում քննարկում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի և ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերը։

Հիշեցնենք, որ այս երեքին մեղադրում են 2008թ-ի մարտի դեպքերի ժամանակ սահմանադրական կարգը տապալելու մեջ, որը հանգեցրել է 10 մարդու մահվան։

Վանեցյանը պատմում է հատուկ քննչական ծառայության ղեկավարին դատավորի հետ զրույցի մասին, որին հրահանգ է տրվել է ամեն գնով նստեցնել Քոչարյանին։ Այնուհետև անցնում են Խաչատուրովին։ ԱԱԾ պետն ասում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ոչ մի դեպքում չի կարելի ձեռք տալ, քանի որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու վտանգ կա։

Ըստ թեմայի

«Թշնամին չի ննջում». Թևան Պողոսյանը` գաղտնալսման աղմկահարույց միջադեպի մասին
Գաղտնալսման դեպքով Գլխավոր դատախազությունում նոր քրեական գործ է հարուցվել
Փաշինյան. «ԱԱԾ–ի ու ՀՔԾ–ի ղեկավարների զրույցի գաղտնալսման մեջ արտաքին հետք չկա»
Ո՞վ կքաղի գաղտնալսման դառը պտուղները. անհոգություն, թե՞ պրոֆեսիոնալիզմի պակաս
«Սա դավադրություն է Հայաստանի պետականության նկատմամբ». Փաշինյանը` գաղտնալսման մասին
թեգերը:
Սասուն Խաչատրյան, Արթուր Վանեցյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ