00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ո՞վ որոշեց անկախության հռչակագիրը տալ Արամ Մանուկյանին, և հետո ո՞ւր կորավ պատմական թուղթը

© Photo : ArchiveАрам Манукян зачитывает декларацию независимости Республики Армения (21 сентября 1991). Еревaн
Арам Манукян зачитывает декларацию независимости Республики Армения (21 сентября 1991). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ անկախության լուրը հայ ժողովրդին ավետած Արամ Մանուկյանը հիշում է պատմական օրվա հույզերն ու դրան հաջորդած կորուստը։ Գերագույն խորհրդի պատգամավորները պատմում են, թե ով ինչ դեր է ունեցել Հայաստանի անկախության հարցում։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ անկախության հռչակագիրը 1990թ-ին շատերն էին ուզում ընթերցել, բայց որոշվեց, որ այն պետք է վերցնի ու ընթերցի Գերագույն խորհրդի` այն ժամանակ դեռ երիտասարդ, 33-ամյա պատգամավոր Արամ Մանուկյանը։ Իսկ որոշողները Հայոց համազգային շարժման առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն էին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, վերհիշելով 1990թ-ի օգոստոսի 23-ի պատմական իրադարձությունները, այս մասին պատմեց ՀԱԿ կուսակցության փոխնախագահ, ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մանուկյանը։

«Շատերն էին ուզում այդ պատմական փաստաթուղթը վերցնել. պատմության մեջ մնալու պատեհ առիթ էր։ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն առաջարկեցին, որ ես դա անեմ` հիմնավորելով այն հանգամանքով, որ ես հաղթող ուժի ներկայացուցիչ եմ, երիտասարդ պատգամավոր, լավ ձայն ունեցող և ամենակարևորը` կրում եմ առաջին հանրապետության հիմնադրի անուն, ազգանունը»,- ասաց Մանուկյանը։

Նա այս որոշումը բացառիկ պատիվ ու պատասխանատվություն է համարում և խոստովանում` ընթերցելուց առաջ մի քանի օր հատուկ նախապատրաստվել է, պարապել մասնագետների հետ։ Բայց նույնիսկ դա չի օգնել հաղթահարել հուզմունքը։

«Եթե դուք կադրերը նայեիք, կտեսնեիք, որ սկզբում ձայնիս մեջ որոշակի հուզմունք, նույնիսկ շփոթվածություն կա, բայց վերջին հատվածում արդեն ավելի հստակ, ավելի ինքնատիրապետումով եմ արտասանում` ճիշտ ինտոնացիայով»,- ասում է Մանուկյանը։

Հպարտության հետ, սակայն, այս հիշողությունները Մանուկյանի մոտ նաև ափսոսանք են առաջացնում։ Պատմական փաստաթուղթը, որն Արամ Մանուկյանն ընթերցել էր ԳԽ ամբիոնից, ինչ-որ հանգամանքներում անհետացել է։ Գողացվել է, թե ուղղակի կորել, Մանուկյանն այսօր արդեն չի կարևորում, պարզապես ցավում է, որ իր համար այդքան թանկ հուշն անհետացել է։

Բայց սա միակ կորուստը չէ։ Ժամանակի փոշին անդառնալիորեն ջնջել է նաև ԳԽ պատմական նիստի այդ հատվածի տեսագրությունը։

«Այն ժամանակ հեռուստատեսությունը հնարավորություն չուներ անընդհատ պահելու, և այդ տեսաերիզը, որի վրա նկարահանվել օգոստոսի 23-ի անկախության հռչակագիրը, կորել է»,- պատմում է Մանուկյանը։

Բարեբախտաբար, հռչակագրի բնօրինակը պահպանվել և այսօր պահվում է Հայաստանի պատմության թանգարանում, իսկ պատմական նիստի որոշ կադրեր պահպանվել են վերաձայնագրված, ոչ այնքան որակյալ տարբերակներով։

Тбилисская телебашня - Sputnik Արմենիա
Նման բան դեռ չի եղել. Թբիլիսիի հեռուստաաշտարակը հայկական եռագույնով է ներկվել. տեսանյութ

Հայաստանի պատմության այս կարևոր իրադարձության նյութական վկայություններից առավել Արամ Մանուկյանը, սակայն, կարևորում է դրա հոգևոր արժեքը։ «Սա հայ ժողովրդի պատմության մեջ այն միակ դեպքն է, երբ ժողովուրդն իր ազատ կամքով գնաց և արարեց իր երկրի անկախությունը»,- նշում է նա` անդրադառնալով 1990թ-ի օգոստոսին ընդունված անկախության հռչակագրից մեկ տարի անց կայացած անկախության հանրաքվեի փաստին, որին մասնակցած ՀՀ քաղաքացիների 99.5%-ն «այո» ասաց անկախ ու ինքնիշխան երկիր ունենալու գաղափարին։

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Րաֆֆի Հովհաննիսյանը ևս հիշում է, որ 1990թ-ի օգոստոսի 23-ին ինքն էլ համեստ տեղ ուներ ԳԽ նիստերի դահլիճում։ «Այդ հայտնի տեսաերիզը, որ կա Մելիք Ադամյանի դահլիճում, եթե կենտրոնանանք, կտեսնեք` ես վերջին շարքում մեծ հպարտությամբ մասնակցում էի այդ իրադարձությանը»,- հիշում է Հովհաննիսյանը։ Իսկ մեկ տարի անց`1991թ-ին, անկախության հանրաքվեից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նշանակվեց ՀՀ առաջին արտաքին գործերի նախարար։

© SputnikՐաֆֆի Հովհաննիսյան
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018)  - Sputnik Արմենիա
Րաֆֆի Հովհաննիսյան

ԳԽ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի համար ևս հուզիչ է գիտակցել, որ անկախության հռչակագիրը 1990թ-ին նաև իր քվեարկությամբ է ընդունվել։

«Մի ճշմարտություն կա, որ պիտի ասենք` շատ-շատ էինք հավատում և՛ մեր այդ օրվան, և՛ վաղվա օրվան և մեծ հույսերով էինք գնում անկախություն։ Ինչ-որ բաներ չստացվեցին, ինչ-որ բաներ ստացվեցին։ Ցավով պիտի ասեմ, այն համոզմունքն ու հավատը, որ ունեինք 1990թ-ին, չեմ կարծում, որ այսօր այդ չափով ունենք։ Դեռ չի իրականացվել այն, ինչին ձգտում էինք»,- ասաց Հակոբյանը։

© Sputnik / Aram NersesyanՌուբեն Հակոբյան
Столетие Национального Собрания РА (20 сентября 2018) - Sputnik Արմենիա
Ռուբեն Հակոբյան

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Լրահոս
0