06:26 27 մայիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD480.03
  • GBP609.35
  • EUR537.15
  • RUB7.44
Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ է «Իմ քայլը» դաշինքի հաղթանակը մեծ պատասխանատվություն Փաշինյանի համար

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
20410

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` սեղմ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշումն ուղղակիորեն կապված է Ավագանու ընտրությունների արդյունքների հետ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Երևանի ավագանու ընտրությունները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված վստահության հանրաքվեի վերածվեցին։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս կարծիքը հայտնեց Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ, Քնեսեթի նախկին պատգամավոր, Հայաստան-Իսրայել հասարակական ֆորումի համանախագահ, դոկտոր Ալեքսանդր Ցինկերը։

«Մարդիկ գնում էին կուսակցության առաջնորդի հետևից։ Մի կողմից սա մեծ հաղթանակ է, մյուս կողմից` պատասխանատվություն։ Այսօր, երբ սկսի աշխատել Ավագանին, բոլոր ձախողումները, քաղաքապետարանի աշխատանքի նկատմամբ բոլոր դժգոհություններն ուղղվելու են Փաշինյանին», — ասաց Ցինկերը։

Նրա խոսքով` զարմանալի չէ, թե ինչու ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարեց կարճ ժամկետներում ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

«Նա հասկացավ, որ սպասել պետք չէ։ Հավանական է, որ այս տարի մենք ձեզ հետ հանդիպենք նաև խորհրդարանական ընտրություններից հետո», — ասաց Ցինկերը։

Սակայն նա ընդգծեց, որ նոյեմբերին խորհրդարանական արտահերթ ընտրություններ հնարավոր չէ անցկացնել, քանի որ դրան նաև խորհրդարանը ցրելու գործընթաց և այլ նրբություններ են նախորդում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Նյու Յորքի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Երևան վերադառնալուն պես բանակցությունների է հրավիրելու խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին ՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները նրանց հետ քննարկելու համար։

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Արդյունքները հայտնի են. ինչպես են երևանցիները քվեարկել քաղաքի տարբեր վարչական շրջաններում
Ի՞նչ կանի Փաշինյանը Երևան վերադառնալուն պես. վարչապետը մարտական է տրամադրված
Ինչպես է «Ժառանգությունը» շնորհավորել Հայկ Մարությանին
Արտակ Զեյնալյանը այցելել է «Իմ քայլը» դաշինքի շտաբ և շնորհավորել հաղթանակի առթիվ
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ