00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք վճարում ենք, բայց ջուր չկա». գյուղացիները հավաքվել են կառավարության մոտ

© Sputnik / Aram NersesyanВодопроводный кран
Водопроводный кран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյուղն արդեն մի քանի տարի է ոռոգման ջրի խնդիր ունի, այգիներն ու դաշտերը չորանում են։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. Արտաշատի մոտ գտնվող Նարեկ գյուղում կարող են ցամաքել բոլոր դաշտերն ու այգիները։ Այս մասին երեքշաբթի լրագրողներին ասացին գյուղի բնակիչները, որոնք եկել էին Երևան և հավաքվել կառավարության շենքի մոտ։

«Մենք վճարում ենք, բայց ջուր չունենք։ Մի ամսից ավել է ջուր չենք ստանում, դրա համար էլ ամեն ինչ չորանում է։ Ով հողի հետ գործ ունի, նա կհասկանա, թե դա ինչ է», – հայտարարեցին գյուղացիները։

Премьер-министр Армении Никол Пашинян созвал совещание по экстренным вопросам оросительной системы (6 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Սևանա լճին պետք չէ ջրի տարայի տեղ դնել. վարչապետի մոտ քննարկվել են ոռոգման խնդիրները

Այս տարվա չորային ամառից հետո գյուղացիներին ոռոգման համար լրացուցիչ ջուր են տրամադրել Սևանից։ Բայց Արտաշատի շրջակայքի գյուղերը ջուր չեն ստանում Հրազդանից, նրանց ջրով ապահովում է գրեթե կիսացամաք Ազատի ջրամբարը, Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Արտաշատի մարզի ջրօգտագործողների միության ղեկավար Մարտիկ Առաքելյանը։

«Նարեկից մեզ ասում են` տվեք վայրկյանում 1100 լիտր։ Իսկ ես ունեմ ընդամենը վեց հազար 54 գյուղի համար։ Մնացածն ի՞նչ է անելու։ Որպեսզի ինչ-որ կերպ հարցը լուծվի, մենք պայմանավորվել ենք նրանց մի քանի օր վայրկյանում 800 լիտր ջուր տալ», – ասաց Առաքելյանը։

Այդպես խոստացել են ամսվա սկզբին, բայց ջուր այդպես էլ չեն տվել, ասաց Նարեկի գյուղապետ Գարուշ Հակոբյանը։

«Բայց որտեղի՞ց տան։ Նույնիսկ, եթե մեզ ջուր հատկացնեն, այն չի հասնի մեզ։ Այն գյուղերը, որոնք մեզանից վերև են, կվերցնեն ջուրը», – ասում է նա։

Իսկ ոռոգման ջուրը հիմա պե՞տք է։ Չէ որ խաղող արդեն չեն ջրում, իսկ բանջարեղենն արդեն հավաքել են։

«Մեզ մոտ շատերը աշնան լոլիկներ են աճեցնում` ուշահաս։ Դրանք չորանում են։ Մրգատու այգիները նույնպես։ Իմ չորս հեկտարը լրիվ չորացել է։ Ստիպված պետք է կտրեմ։ Անցած տարիներին նման բան եղել է, էս տարի` էլի», – ասաց գյուղապետը։

Նրա խոսքով` նա և երկու համագյուղացիները մարզպետարանին ակտ են ուղարկել այն մասին, որ իրենց այգիները չորացել են ոռոգման ջուր չունենալու պատճառով։ Նրանք այդ փաստաթղթերով ուզում են դատարան դիմել։

Լրահոս
0