00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռոբերտ Քոչարյանին ու Յուրի Խաչատուրովին կհրավիրեն ԱԺ

© Sputnik / Asatur YesayantsВторой президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения
Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՔԾ և ԱԱԾ ղեկավարների գաղտնալսման փաստով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովը որոշեց պարզաբանումներ լսել նաև Ոոբերտ Քոչարյանից, Յուրի Խաչատուրովից ու կալանքի հարցը քննած դատավորից։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik. Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության ղեկավարների գաղտնալսման փաստով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջիկա նիստերին կարող են հրավիրվել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վերջինի կալանքի հարցը քննած դատավորը։

Вице-спикер НС Эдуард Шармазанов во время специального заседания парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյա՞նն է գաղտնալսել. Շարմազանովը Սիմոնյանին խորհուրդ է տալիս դիմել իրավապահներին

Այս մասին որոշումն այսօր կայացվեց ԱԺ հանձնաժողովի նիստում։ Բայց, ինչպես հայտնեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը, նախկին ու ներկա պաշտոնյաների հետ հանձնաժողովի նիստերը կանցկացվեն դռնփակ` պաշտոնեական կամ այլ գաղտնիք պարունակող նյութերի չհրապարակման սկզբունքից ելնելով։ Իսկ այն նիստերը, որոնց կհրավիրվեն առանձին փորձագետներ, կանցկացվեն կա՛մ բաց, կա՛մ փակ ռեժիմով` հանձնաժողովի որոշմամբ։

Նիստից հետո էլ հանձնաժողովի անդամները լրագրողներին տեղեկատվություն չեն տա։ Անհրաժեշտ տեղեկատվությունը կհրապարակվի պաշտոնական հաղորդագրությամբ։ Ի դեպ, Գևորգ Կոստանյանը նաև հայտնեց, որ հանձնաժողովի անդամները ստորագրել են փաստաթղթեր, որ այդ մասին կարող են հայտնել միայն 5 տարի հետո։

«Այդ տեղեկատվություն հայտնելն ուղղակի քրեական հանցագործություն կդիտվի»,- իր գործընկերներին զգուշացրեց հանձնաժողովի նախագահը։

Բացի այդ, հանձնաժողովը նաև հարցումներ է ուղարկելու պետական մարմիններ` պարզելու, թե Հայաստանում որ պետական ու մասնավոր կազմակերպություններն ունեն գաղտնալսող սարքավորումներ և ովքեր կարող էին դրանք ներմուծել ապօրինի ճանապարհով` անկախացումից ի վեր։

Կոստանյանն առաջարկեց հրավիրել նաև հեռախոսային խոսակցությունների գաղտնիության պատասխանատուներին։

«ՀՀ-ում ոչ ոք չի կարող դառնալ գաղտնալսման զոհ։ Քննելու ենք ոչ միայն այս, այլև նախկինում տեղի ունեցած գաղտնալսումները` հասկանալու համար, թե որքանով է ապահովված ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»,- ասաց Կոստանյանը։

Այսպիսով հանձնաժողովի նիստն ավարտվեց։ Որոշվեց հաջորդ նիստը հրավիրել մեկ շաբաթ անց`հոկտեմբերի 3-ին։

Депутат от фракции РПА Галуст Саакян на внеочередном заседании НС (28 августа 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Գալուստ, խի՞ չես խոսում». Euronews-ը հայկական մեմի «զոհ» է դարձել

Հիշեցնենք` սեպտեմբերի 11-ին հայաստանյան մամուլում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որտեղ պաշտոնյաները խոսում էին Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀԱՊԿ քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոցներ կիրառելու և դրանց շուրջ դատավորի հետ ունեցած զրույցի մասին։

Այս փաստով, թեև կա հարուցված քրեական գործ, բայց ՀՀԿ խմբակցության առաջարկով ԱԺ-ում ստեղծվեց քննիչ հանձնաժողով, որը պետք է քննի արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի առնչությամբ երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

Հանձնաժողովի առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 19-ին և տևել 20 րոպե` առանց օրակարգային հարցերի քննարկման։

Լրահոս
0