00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ոսկե արև». ինչպես Հայաստանի ցուրտ ու աղքատ քաղաքները կկարողանան փող աշխատել

© Sputnik / Александр КряжевПанели солнечной электростанции
Панели солнечной электростанции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Էներգախնայողությունից ստացած գումարները պահվելու են շրջանառության ֆոնդերում, որտեղից կֆինանսավորվեն բոլոր նոր ծրագրերը։ Առաջինը կլինի «գործազուրկ» և ցուրտ Արթիկը։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի — Sputnik, Արամ Գարեգինյան. Հայաստանում արևային առաջին էլեկտրակայանը կբացվի Արթիկ քաղաքում։ Ինչպես Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Եվրոպական միությունը հանուն Հայաստանի կայուն էներգետիկայի» նախագծի համակարգող Թամարա Բաբայանը, ներդրողին ուզում են ընտրել մրցութային կարգով 2019 թվականին։

Солнечные панели в Талине - Sputnik Արմենիա
Հայաստանը նոր պայմաններ կառաջարկի արևային կայանների կառուցման համար

Արթիկի իշխանությունը կդառնա նախագծի ներդրողներից մեկը` հողատարածք տրամադրելով կայանի համար, գումարն էլ կտրամադրեն ծրագրի միջոցներից։

«Կփորձեն նաև այլ աղբյուրներ գտնել», — ասաց Բաբայանը։

Կայանը, հայկական չափանիշներով, խոշոր է լինելու` 600 կՎտ-ից մինչև 1 մեգավատ հզորությամբ։ Միջազգային ներդրողների համար սա շատ չէ, բայց նրանք պատրաստի հողատարածք և բիզնես պլան կստանան։

«Իսկ ընդհանուր առմամբ, արդեն մեր ծրագրից անկախ, ևս մեկ առավելություն կա։ Եթե դուք մեր երկրում արևային կայան եք բացում, «Հայաստանի էլցանցեր» ընկերությունը պարտավոր է 20 տարի երաշխավորված սակագնով ձեզանից էլեկտրաէներգիա գնել», — հիշեցրեց Sputnik Արմենիայի զրուցակիցը։

Մի խոսքով, քաղաքային իշխանությունները եկամտի նոր աղբյուր կունենան` արևը։ Սա լավ օժանդակություն է մի քաղաքի համար, որ հինգ ամիս շարունակ զգում է ձմեռվա շունչը և որտեղ խորհրդային 12 ձեռնարկություններից մի կերպ աշխատում են 2-3-ը։ Բայց սա ամենը չէ։

Станция в один МВт запущена в селе Шеник Армавирской области. - Sputnik Արմենիա
Սա դեռ սկիզբն է. Թուրքիայի սահմանին հայկական արևային էլեկտրակայան բացվեց. լուսանկարներ

Ստացված գումարները պահվելու են շրջանառության ֆոնդերում էներգաարդյունավետության համար։ Դիցուք, քաղաքը արևային կայանից ստացավ շահույթի իր մասնաբաժինը։ Այդ գումարով, օրինակ, քաղաքի մանկապարտեզում արևային ջրաջեռուցիչ կտեղադրեն և կսկսեն ավելի քիչ վճարել ջեռուցման և ճաշարանի տաք ջրի դիմաց։ Դրա վրա կրկին գումար կտնտեսեն, որոնք կվերադառնան ֆոնդ, արդեն երրորդ նախագծի համար։ Եվ այդպես շարունակ։

«Եվս մեկ նախագիծ ենք գործարկելու Ապարանում։ Ծավալով մի քիչ փոքր կլինի, քան Արթիկում, բայց տրամաբանությունը նույնն է լինելու։ Այնտեղ մենք 30 կՎտ հզորությամբ արևային վահանակ կտեղադրենք քաղաքապետարանի և մշակույթի տան համար։ Նրանք ավելի քիչ կսկսեն վճարել հոսանքի դիմաց, իսկ տնտեսած գումարից նույնանման հիմնադրամ կստեղծեն», — պարզաբանեց Բաբայանը։

Արևային կայանները զուտ կապույտ խորանարդներ չեն։ Դրանց օգտակարության մասին պատմել են և՛ երեխաներին, և՛ մեծահասականերին։

«Երեխաներին ցույց էինք տալիս, թե ինչպես է արևից էլեկտրաէներգիա ստացվում, ինչպես տնտեսել էներգիան և ինչի համար է դա պետք։ Իսկ մեծերին ցույց տվեցինք, որ կայանի սպասարկման համար ինժեներների, էլեկտրիկների, տեխնիկների նոր աշխատատեղեր կբացվեն», — ավելացրեց Բաբայանը։

Город Степанакерт. Нагорный Карабах - Sputnik Արմենիա
Արցախում արևային էներգետիկայի կայացման հիմքեր են ստեղծվում

Մինչև 150 կՎտ արևային կայաններ կարելի է տեղադրել առանց որևէ խոչընդոտի (հանրապետությունում արդեն ավելի քան հարյուր այդպիսի կայան կա)։ Դրանից հզորները պետք է արտոնագրվեն։ Մինչև 1 մեգավատ կայանի համար կառավարությունը 1 կՎտ/ժ-ի համար 42 դրամ արտոնագրային սակագին է սահմանել։ Համեմատության համար նշենք, որ ատոմակայանից ստացած հոսանքը 6.8 դրամ է (սրան գումարվում են հզորության ամսական վճարները, որոնք ավելանում են սակագնին, սակայն ամեն դեպքում ԱԷԿ-ի սակագները մի քանի անգամ ցածր են արևային կայանների սակագներից)։

Արևային կայանների արտոնյալ սակագների համար անցած տարի 10 մեգավատ հզորությամբ «պատուհան» էին հայտարարել։ Հաշված ամիսների ընթացքում այն համալրեցին 10 կայաններ` 1-ական մեգավատով։ Այդ պատճառով նորերի համար տեղ չի մնացել։ Սակայն այժմ էներգետիկայի նախարարությունն ուզում է երկրորդ «պատուհանը» բացել` արդեն 100 մեգավատ հզորությամբ։ Ներդրողներին տեղում փնտրել և ներգրավվել կարող են նաև իշխանությունները։ Իսկ իդեալական տարբերակը կլինի այն, որ կայաններից ստացած շահույթը տնտեսվի շրջանառության ֆոնդերում` ապագայում «արևով» տաքանալու համար։

Լրահոս
0