23:36 10 օգոստոսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.23
  • GBP633.52
  • EUR570.68
  • RUB6.59
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
99 0 0

ՀՀ սահմանապահ համայնքների հողօգտագործողները կառավարությունից սուբսիդիա կստանա` աշնանացան մշակաբույսերի ցանքի դիմաց։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի — Sputnik. Աշնանացան ցորեն ցանելու դիմաց որոշ սահմանամերձ համայնքներ սուբսիդիա կստանան կառավարությունից։ Այս մասին այսօր ֆեյսբուքի ուղիղ եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև հրապարակեց այն գյուղերի ցանկը, որոնք ներառվել են համապատասխան որոշման մեջ։ Դրանք են` Երասխ, Վահան, Ճամբարակ, Խաչիկ, Խնձորուտ, Սերս, Նոր Ազնաբերդ, Բարձրունի, Ներքին Կարմիրաղբյուր, Ոսկեվան, Չորաթան, Կողբ, Վազաշեն, Բերքաբեր, Ոսկեպար, Չինարի, Արծվաբերդ, Ծաղկավան, Մովսես, Դովեղ, Պառավաքար, Բերդավան, Բարեկամավան, Կոթի, Բաղանիս, Սարի գյուղ, Այգեձոր, Կիրանց, Այգեպար, Սևքար, Գեղհովիտ, Վերին Կարմիրաղբյուր։

«Այս գյուղերի այն բնակիչները, ովքեր կիրականացնեն ցորենի, գարու և կերային մշակաբույսերի աշնանացան, 1 հա–ի դիմաց կստանան 60 000 դրամի աջակցություն, ընդ որում, խոսքը 1-7 հա տարածքի ցանքի մասին է»,– ասաց Փաշինյանը։

Նշենք, որ կառավարությունն այս որոշումն ընդունել է սեպտեմբերի 14-ի նիստում։ Ըստ որոշման` ծրագրի շահառուների թիվը կլինի շուրջ 4 000, ծրագրի արժեքը հաշվարկվել է 180 մլն դրամ։

Ըստ թեմայի

«Մեզ չեն կոտրի». ինչպես է ապրում Ադրբեջանին սահմանակից հայկական գյուղը. լուսանկարներ
Հայաստանի իշխանությունը ֆինանսապես կօգնի սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Փաստահավաք աշխատանքներ Տավուշի սահմանամերձ գյուղերում. արտահերթ զեկույց կհրապարակվի
Պատերազմի և խաղաղության արանքում. սահմանամերձ Բաղանիսի կյանքն ու կռիվը` լուսանկարներով
Ինչպե՞ս անցել գիշերը սահմանամերձ Չինարիում. ներկայացնում է գյուղապետը
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ