13:59 15 հոկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.44
  • GBP598.27
  • EUR525.85
  • RUB7.42
Արամ Դանիելյան

Հրազդանի նախկին քաղաքապետն իր հաջորդին օձով խմիչք է «ժառանգություն» թողել. «Ժողովուրդ»

© Photo: official site of Hrazdan municipality
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
110 0 0

Հրազդանի քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը հայտնել է, որ աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք է եղել, մեջը` օձ։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Հրազդանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը հրաժարականից առաջ իր իրավահաջորդին՝ քաղաքապետի պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանին, ուշագրավ «ժառանգություն» է թողել. աշխատասենյակի սեղանին ոգելից խմիչք, մեջը` օձ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

«Ժառանգությունը նախանձելիներից չէր: Ստացա 180 մլն դրամից ավելի պարտք, քայքայված ավտոպարկ, ոչ բարեհաճ վերաբերմունք նախորդ համայնքապետի աշխատակազմի կողմից, ինչպես նաև մի շատ հետաքրքիր նվեր, որ նախորդ համայնքապետը թողել էր ինձ: Խոսքը այս ոգելից խմիչքի մասին է»,- օրաթերթի հետ զրույցում պատմել է Ստեփանյանը՝ ցույց տալով օձով տարան:

Алкогольный напиток со змеей
Օձով խմիչք

«Այո, շատ հետաքրքիր և էկզոտիկ խմիչք է: Նախկինում ես չեմ տեսել այսպիսի խմիչք: Կդժվարանամ ասել, թե որ նշանակալի ձեռքբերումն է նա փորձել նշել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի դեմ քրեական գործ է հարուցվել չարաշահումների համար:

Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են 5 թեկնածու:

Ըստ թեմայի

Պետրոսյան. «Հրազդանի համայնքապետարանում հայտնաբերվել են հանցակազմ պարունակող խախտումներ»
Հրազդանի նախկին քաղաքապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Հրազդանի քաղաքապետը հեռացավ
«Քաղաքացիական պայմանագիրը» Սասուն Միքայելյանի որդուն չի աջակցի. ինչո՞ւ
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ