09:12 19 սեպտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.22
  • GBP593.51
  • EUR526.22
  • RUB7.39
Премьер-министр Никол Пашинян и вице-премьер Арарат Мирзоян на митинге перед зданием Парламента (2 октября 2018). Еревaн

Վարչապետը հենց հանրահավաքի ժամանակ ստորագրեց նախարարների և մարզպետների ազատման հրամանը

© Sputnik / Asatur Yesayants
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)
70510

ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կառավարությունում ներկայացուցիչներ չեն ունենա:

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. «Այս ԱԺ–ն մերժված է հայ ժողովրդի կողմից, որովհետև ժողովուրդը պետք է ունենա իրեն ներկայացնող խորհրդարան, որտեղ կլինեն իրենց ընտրյալները»։ Այսօր հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա փորձեց հավաքվածներին բացատրել, թե ինչու պետք է տեղի ունենա արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Դա եղել է թավշյա հեղափոխության պայմաններից մեկը և դա արձանագրվել է կառավարության ծրագրում և այս ԱԺ–ի կողմից ընդունվել քվեարկությամբ։ Այնտեղ գրված է, որ մեկ տարվա ընթացքում պետք է կայանան ընտրություններ։ Ես միշտ ասել եմ` կախված ներքաղաքական իրավիճակից դրանք կարող են տեղի ունենալ սեպտեմբերին, կարող են տեղի ունենալ մայիսին»,–ասաց Փաշինյանը։

Նա կրկին վերահաստատեց, որ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերի սկզբին։

Վարչապետը հենց բողոքի ակցիայի հրապարակում ստորագրեց ՀՀ կառավարությունից ԲՀԿ–ի և ՀՅԴ–ի ներկայացուցիչներին գործից ազատելու հրամանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկացել է մնալ և աշխատել ՀՀ կառավարությունից, ինչի Փաշինյանը ողջունելով ընդունեց։

Հիշեցնենք` աշխատանքից ազատվեցին Արտակարգ իրավիճակների նախարարություն Հրաչյա Ռոստոմյանը (ԲՀԿ), Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն Լևոն Վահրադյանը (ԲՀԿ), Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն Արթուր Գրիգորյանը (ԲՀԿ), Գյուղատնտեսության նախարարություն Արթուր Խաչատրյանը (ՀՅԴ), Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ)։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (832)

Ըստ թեմայի

Չնայած օրենքի ընդունմանը` արտահերթ ընտրությունները տեղի կունենան. Մարուքյան
Փաշինյանը խորհրդարանի հետ չպետք է խոսի սպառնալիքների լեզվով. Աշոտյան
«Ժողովուրդը կորոշի». Սասուն Միքայելյանը՝ ԱԺ արտահերթ նիստի մասին
ՀՀԿ–ն ու նրանց աջակցող ուժերը հայտարարել են հակահեղափոխություն. Փաշինյան
Շարմազանով. Փաշինյանի պահանջը գերագույն ճշմարտություն չէ
«Վերջին շրջանում արել եմ ամեն բան, որ Ազգային ժողովում լինի երկխոսություն». Բաբլոյան
Նիկոլ Փաշինյանը չի կատարել իր խոստումները. Շարմազանով
Այս նախագծին կողմ քվեարկողները քաղաքական պատերազմ կհայտարարեն ժողովրդին. Փաշինյան
թեգերը:
ԱԺ, Արթուր Գրիգորյան, Արթուր Խաչատրյան, Արծվիկ Մինասյան, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ