21:52 17 հունիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.83
  • GBP601.49
  • EUR535.70
  • RUB7.43
Դավիթ Անանյան

Գործարարները սպասում են արտահերթ ընտրություններին. ՊԵԿ նախագահ

© Photo: official site of the PM of RA
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)
133 0 0

Բիզնեսը սպասողական վիճակում է, բայց որքան կարճ սպասի, այնքան լավ։

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի — Sputnik. Սպասողական վիճակը երկրի ու տնտեսության համար վատ է։ Այսօր` հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը` հավելելով, որ որպես տնտեսագետ համամիտ է վարչապետ Փաշինյանի այն ասածին, թե խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են նաև ներդրումներն ակտիվացնելու համար։

«Այնտեղ, որտեղ քաղաքական կայուն իրավիճակ չկա, բիզնեսը սպասողական դիրք է գրավում և սպասում է, թե քաղաքական ինչպիսի հանգուցալուծումներ կլինեն։ Բնականաբար, վարչապետի տեսակետը միանշանակ ճիշտ է»,- ասաց Անանյանը` հավելելով, որ որքան կարճ լինի սպասման ժամկետը, այնքան ավելի լավ։

Նույն հարցի վերաբերյալ այսօր ճիշտ հակառակ տեսակետն էր հայտնել վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Նա ասել էր, որ ներդրողները ոչ մի բանի չեն սպասում, այդ թվում` նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նրանք գալիս են ու Հայաստան են բերում իրենց բիզնես ծրագրերը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 2-ին ԱԺ-ում, խոսելով արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտության մասին, Նիկոլ Փաշինյանը համոզմունք էր հայտնել, որ դրանք անհրաժեշտ են Հայաստանում ներդրումներ ապահովելու և բիզնեսին վստահություն ներշնչելու համար:

թեմա:
ԱԺ արտահերթ ընտրություններ 2018 (356)

Ըստ թեմայի

«Միլիոնանոց հարց» հայ գործարարներին. ի՞նչ է «հանձնարարել» Երևանին ԵԱՏՄ ներկայացուցիչը
Գործարարները ցանկանում են «ապաստան տալ» հայկական ապրանքներին Ռուսաստանում
Փաշինյանը Մոսկվայում. Պուտինի և հայ գործարարների հետ հանդիպումների բացառիկ կադրերը
«Եկեք, Հայաստանում հարստացեք և հարստացրեք». Փաշինյանի և գործարարների հանդիպման տեսանյութը

Գլխավոր թեմաներ