10:39 26 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.99
  • GBP581.09
  • EUR526.40
  • RUB7.25
Հայկ Մարության

Երևանը նոր քաղաքապետ ունի. Մարությանը խոստանում է լուծել երևանցիների խնդիրները

© Sputnik / Aram Nersesyan ,
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)
29501

Այս պահին ընթանում է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Այսօր նոր քաղաքապետ Հայկ Մարությանի առաջինն աշխատանքային օրն է։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Երևանի նոր ավագանին ունի պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, և ունեն մեր հարազատ երևանցիները։ Այս մասին Երևանի նոր ավագանու առաջին նիստի ժամանակ ասաց Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը` դիմելով Ավագանու 65 անդամներին։

«Իրոք երջանիկ եմ, որ մենք այսօր ներկայանում ենք մեր Երևանի բնակիչներին ու այս ամենը եղել է թափանցիկ ընտրությունների միջոցով։ Մենք բոլորս միասին ունենք պատմական հնարավորություն՝ ի կատար ածելու այն բոլոր երազանքները, որ մենք տարիներ շարունակ ունեինք, ու ունեն մեր հարազատ երևանցիները։ Վստահ եմ՝ այս ավագանու կազմով մենք կանենք այնպես, որ մեր երևանցիներն ամեն օր, ամեն պահ և ամեն վայրկյան ժպտան»,– ասաց Հայկ Մարությանը։

Նրա խոսքով` ավագանին, անկախ այն բանից քանի կուսակցություն է ներկայացված, միասնական օրգան է, որտեղ քաղաքական ուժեր չկան։ Բոլոր 65 անդամները պետք է աշխատեն միասին, ուշադիր լինեն մայրաքաղաքի բնակիչներին խնդիրներին ու ժամանակին արձագանքեն ու լուծեն դրանք։

Ավելի վաղ Մարությանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ այսօր իր համար հատուկ, հուզիչ օր է, քանի որ Ավագանու առաջին նիստն է կայանալու։ Նա ընդգծել է, որ կարդարացնի երևանցիների բոլոր հույսերը։

Պատասխանելով ավագանում ընդդիմության բացակայության մասին հարցին` Մարությանն ասաց, որ ընդդիմադիրների քանակը կապ չունի, անգամ եթե մեկ հոգի էլ լիներ, շատ ուշադիր լսելու են նրան։ «Եվ եթե լավ, հետաքրքիր առաջարկ լինի, անպայման ի կատար ենք ածելու»,–ասաց նա։

Հիշեցնենք` 2018թ.–ի սեպտեմբերի 23–ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներով «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը ստացել է 57 մանդատ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 5 մանդատ, «Լույս» կուսակցությունների դաշինքը՝ 3 մանդատ:

թեմա:
Երևանի ավագանու ընտրություններ 2018 (109)

Ըստ թեմայի

Ավագանու ԲՀԿ անդամներն առաջարկում են անցնել հեծանիվների
Երևանի ավագանու թեկնածուներից 6-ը հրաժարվեցին մանդատից. ովքե՞ր են նրանք
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների վերջնական պատկերը. ներկայացնում է ԿԸՀ–ն
Ինչով է սպառնում Փաշինյանին և նրա թիմին Երևանի ավագանու ընտրությունների հաջողությունը
Քաղաքացիներն ընտրեցին, հերթը թեկնածուներինն է. ո՞ւմ կհասնեն ավագանու անդամների մանդատները
ՀՅԴ–ն ընդունում է ավագանու ընտրությունների արդյունքը, բայց և բացահայտում դրանց գաղտնիքը
Արա Բաբլոյանը շնորհավորել է Երևանի ավագանու ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին
Փաշինյանը Երևանի ավագանու ընտրությունները համարում է ԱԺ–ի կազմը փոխելու մանդատ
թեգերը:
Հայկ Մարության

Գլխավոր թեմաներ