15:53 16 դեկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.87
  • GBP609.92
  • EUR547.37
  • RUB7.30
Երևան

Հայաստանում մարդահամար կանցկացվի. ժամկետները հայտնի են

© Sputnik / Aram Nersesyan
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
139 0 0

Հայաստանի կառավարությունն այսօր նիստի ժամանակ որոշեց հերթական մարդահամար անցկացնել երկրում։

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի — Sputnik. Հերթական մարդահամարը Հայաստանում տեղի կունենա 2020 թվականի հոկտեմբերին։ Համապատասխան որոշումը կայացվել է այսօր կառավարության նիստի ժամանակ։

«Մարդահամար անցկացնել 2020 թվականի հոկտեմբերի 18–ից 27–ը», – նշվում է գործադիրի որոշման մեջ։

Օրինագիծը ներկայացրել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը։

Միաժամանակ գործադիրը որոշել է 2019 թվականի հոկտեմբերի 3-12–ը «փորձնական» մարդահամար անցկացնել Շիրակի մարզի Արթիկի քաղաքում և Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս ու Մայակովսկի գյուղերում։

Ավելի վաղ Հայաստանում համընդհանուր մարդահամարներ են անցկացվել 2001 ու 2011 թվականներին։

թեգերը:
ՀՀ կառավարություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ