14:37 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Ֆրանկոֆոնիան Հայաստանում

«Նիկոլի հետ բոլորը ժպտում են», կամ Փաշինյանի սելֆիի հարյուր երանգները

© Photo / official site of the Prime minister of RA.
Հայաստան
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)
24830

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սելֆիները Ֆրանկոֆոնիայի երկրների ղեկավարների հետ ոգեշնչել են բաժանորդներին։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների ղեկավարների հետ սելֆիներ է հրապարակել։

Առաջինը Փաշինյանի ու Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոյի լուսանկարն էր։

«Մեր լավ բարեկամի հետ», - այսպես  է մեկնաբանել լուսանկարը Փաշինյանը։

Վարչապետի բաժանորդներն առիթը բաց չեն թողել ու կատակել են Տրյուդոյի ու Փաշինյանի մասին։ Օգտատերերից մեկը գրել է՝ Տրյուդոյի բախտը բերել է, որ հաջողացրել է Փաշինյանի հետ լուսանկարվել։ Մի օգտատեր էլ առաջարկել է Կանադայի վարչապետին թթի օղի հյուրասիրել, որ նա երբեք Հայաստանը չմոռանա։

Եվս մեկ ուրախ սելֆի`Փաշինյանի, նրա կնոջ` Աննա Հակոբյանի ու Ֆրանսիայի նախագահ և առաջին տիկին Էմանուել ու Բրիջիտ Մակրոնների մասնակցությամբ։ Միանգամից երևում է, որ նրանք լավ տրամադրություն ունեն։ Դա նկատել են նաև վարչապետի բաժանորդները, ինչի մասին գրել են բազում մեկնաբանություններում։ 

«Մեր վարչապետը սելֆիստ է», «Այնպես դիմավորեցին, որ Մակրոնն իրեն տանը զգաց» և այլն։

Փաշինյանի օբյեկտիվում է հայտնվել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը։ Վարչապետն այս սելֆին մեկնաբանել է այսկերպ. «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի և նրա ամուսնու՝ Դանիել Ժանի հետ:)»։ Լուսանկարում բոլորը սրտանց ժպտում են, գլխավոր քարտուղարի ժպիտը վկայում է այն մասին, որ նա գոհ է միջոցառման անցկացման մակարդակից։

Բաժանորդները չեն անտեսել նաև այս լուսանկարը։ Նրանցից մեկը գրել է․«Սա պատմական լուսանկար է։ Նիկոլի հետ բոլորը ժպտում են»։

Համացանցի հայ օգտատերերին շատ է ուրախացրել ՀՀ վարչապետի լուսանկարը Մոնակոյի արքայազն Ամբերտ Երկրորդի հետ։

Օգտատերերը ծիծաղելի մեկնաբանություններ են գրել, իսկ մեկը նույնիսկ կատակել է, ասելով, որ սկզբում շփոթել է արքայազնին Աշոտյանի հետ, իսկ մյուսը գրել է. «Մեր Աբոն ու Նիկոլը»։

Իսկ ՀՀ վարչապետի ու Չադի նախագահ Չադ Իդրիս Դեբիի սելֆին ոգեշնչել է համացանցի օգտատերերին ու նրանք առաջարկել են Փաշինյանին  գնալ Մարկ Մենսոնի հետքերով ու «Սելֆի անելու նուրբ արվեստը» վերնագրով գիրք գրել կամ վերնագրել այն «Սելֆիի հակառակ կողմը» (ավելի վաղ հրապարակվել է Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» գիրքը)։ Իսկ ոմանք կոչ են արել նրան լինել ժամանակակից ու անվանել աշխատությունը «Սելֆիի 100 երանգները»։

«Իդրիսի ժպիտը հուշում է, որ պետք է ամրապնդել կապերը Չադի ու Հոկտեմբերյանի հետ» - կատակել է բաժանորներից մեկը։

Երեկ համացանցում  տեսանյութ էր հրապարակվել, որում երկրների ղեկավարները պարում են հայկական երաժշտության ներքո։ Մեծ գալլա-համերգից հետո Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովի հյուրերն, ամենայն հավանականությամբ, հրավիրված էին պաշտոնական ընթրիքի։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (476)

Ըստ թեմայի

Emmenez-moi. Ազնավուրի կարևոր ուղերձը Երևանից Ֆրանկոֆոնիայի հյուրերին
«Ապրել միասին»․ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի երևանյան համերգը համաշխարհային մասշտաբի էր
Հանդիպումներ բարձրաստիճան անձանց հետ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը շարունակվում է
Հայկական Ալիանս ֆրանսեզի 2018 լավագույն ուսանող դիպլոմին արժանացել է Նիկոլ Փաշինյանը
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում. Արցախում մենք պաշտպանում ենք մարդկանց կյանքը
Փաշինյանը քաղաքացիներին խորհուրդ է տալիս ոտքով քայլել
Տոն Հայաստանում, Ֆրանսիայում և այլուր. Ֆրանկոֆոնիայի հետնաբեմի վառ գույները
թեգերը:
Երևան, Ֆրանկոֆոնիան Հայաստանում, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ